«Անտոն Հանսեն Տամսաարե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎1911-40 թթ.: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 40.
[[1911]] թ. գարնանը, երբ Տամսաարեն հանձնու էր ավարտական քննությունները, նրա մոտ հայտնաբերվում է [[թոքախտ]], իսկ հետո նաև խոց։ Նա ստիպված է լինում թողնել ուսումը և մեկնել [[Կովկաս]], որտեղ անցկացրել է հետագա յոթ տարիները։ Այդ ժամանակ նա գրում է նոթեր Կովկասում ապրող էստոնացիների մասին, «Տղան ու թիթեռը» փիլիսոփայական երկը և «Կիրբոյա կալվածքի տերը» վեպը, ինչպես նաև էստոներեն է թարգմանում [[Ֆյոդոր Դոստոևսկի|Դոստոևսկու]] ստեղծագործություններից։ Էստո-Սադոկ գյուղում ([[Սոչի]]ից ոչ հեռու) հետագայում բացվել է գրողի տուն-թանգարանը։
 
1919 թ. Տամսաարեն վերադառնում է [[Տալլին]] և ամուսնանում Կետե-Ամալի Վելտմանի հետ։ Նա գրում է նոր ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին «Ճշմարտություն և արդարություն» հինգհատորանոց վեպն է։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին նա երազում էր, որ էստոնացիներն էլ ունենան [[Լև Տոլստոյ]]ի «[[Պատերազմ և խաղաղություն (վեպ)|Պատերազմ և խաղաղություն]]» վեպի նման էպոպեա, որ նվիրված կլինի գյուղացիների կյանքին։ Տարիներ անց՝ 1926 թ., լույս տեսավ «Ճշմարտություն և արդարություն» վեպի առաջին հատորը, որի շնորհիվ գրողը ողջ [[Էստոնիա]]յում հայտնի դարձավ որպես մտածող, փիլիսոփա, հետազոտող։ 1933 թ. նա գրեց էպոպեայի վերջին՝ հինգերորդ հատորը։
 
Անտոն Հանսեն Տամսաարեն ու [[Մայտ Մետսանուրկ]]ը համարվում են էստոնական նեոռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից։