«Ազատ ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+
Տող 4.
 
Ի տարբերություն ոտանավորի մյուս տեսակների ([[վանկական ոտանավոր|վանկական]], [[վանկաշեշտական ոտանավոր|վանկաշեշտական]], [[համաշեշտ ոտանավոր|համաշեշտ]]) ազատ ոտանավորի մեջ չկան ո՛չ [[վանկ]]երի և [[շեշտ]]երի թվի հավասարություն, ո՛չ էլ շեշտերի կանոնավոր դասավորություն։ Չկան [[բանաստեղծական ոտք]]եր ու [[բանաստեղծական անդամ|անդամներ]], ինչպես նաև [[բանաստեղծական տների|տների]] կայուն, պարբերաբար կրկնվող կառուցվածք։ Հաճախ բացակայում են նաև տողերի համահունչ վերջավորությունը ([[հանգ]])։ Այսպիսով, ազատ ոտանավորը զգալի չափով մոտենում է արձակին։
 
Սակայն ազատ ոտանավորն ունի [[ռիթմ]]ի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է ։ Յուրաքանչյուր [[բանատող]] համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է` ամբողջական [[նախադասություն]], [[բառակապակցություն]], [[միտք]] կամ [[պատկեր]]։ [[Տող]]ն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։
 
 
[[bs:Slobodni stih]]