«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Մարդու [[կմախք]]ը և [[մկաններ]]ը փոփոխվում են ամբողջ կյանքի ընթացքում:Սակայն մանկական և պատանեկան հասակում դրանք ավելի արագ են աճում ու զարգանում:Այդ գործընթացը հիմնականում ավարտվում է կյանքի 25-րդ տարում:
Հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը,նրանում հանքային աղերի,[[վիտամին]]ների առկայությունը:Կմախքի ճիշտ ձևավորումը կապված է մկանների զարգացման հետ:Ոսկրերի վրա մկանների միացման տեղում առաջանում են ելուններ,թմբիկներ:Որքան լավ է զարգացած մկանը,այնքան ելունները մեծ են:Լավ զարգացած մկանների առկայությունը նպաստում է հենաշարժիչ համակարգի ճիշտ ձևավորմանը:Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը նպաստում է մկանների զարգացմանը:Մարդը դառնում է ֆիզիկապես ուժեղ,հեշտ է հարմարվում միջավայրի փոփոխվող պայմաններին:Ուղիղ պարանոցը,ծավալուն կուրծքը,բարձր պահած գլուխը լավ կեցվածքի նշաններն են:Կմախքի խանգարումների ձևավորմանը
նպաստող գործոններ են ոչ ճիշտ նստելն ու քայլքը:Մարդու ոչ ճիշտ կեցվածքը,կծկված,կախ ընկած ուսերը,ներս ընկած կուրծքը փոխում են ոչ միայն մարմնի ձևը,այլև խանգարում ներքին [[օրգան]]ների աշխատանքը:
 
== Տես նաև ==
667

edits