«Պիեռ Կյուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 2.
[[File:Curie1895These.jpg|thumb|200px|right|''Propriétés magnétiques des corps à diverses temperatures'' <br>(Կյուրիի գիտական թեզը, 1895)]]'''Պյեռ Կյուրի''' (15.5.1859-19.4. 1906, [[Փարիզ]]), ֆրանսիացի ֆիզիկոս, [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] ԳԱ անդամ (1905)։ Ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882— 1904-ին աշխատել է Փարիզի ինդուստրիալ [[Ֆիզիկա|ֆիզիկայի]] և [[Քիմիա|քիմիայի]] դպրոցում։ 1904-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—85) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։ Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ [[Ջերմաստիճան|ջերմաստիճանից]] (Կյուրիի օրենք) և հայտնաբերել այն ջերմաստիճանը, որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի ։ Կնոջ՝ [[Մարիա Սկլավոդսկայա-Կյուրի]]ի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել [[Պոլոնիում|պոլոնիումը]] և [[Ռադիում|ռադիումը]] (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903-ին Պյեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1903)։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ՖիզիկոսներՖրանսիացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացիներ]]