«Կավիտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Cavitating-prop.jpg|մինի]]
'''Կավիտացիա''' ([[լատ.]] {{lang-lat|cavitas}} — դատարկություն), անընդհատության խախտումը [[հեղուկ]]ի ներսում, այսինքն՝ կաթիլավոր հեղուկում գազով, գոլորշիով կամ դրանց խառնուրդով լցված խոռոչների (այսպես կոչված, կավիտացիոն բշտիկների կամ խոռոչների) գոյացումը: Կավիտացիոն բշտիկներ առաջանում են այն տեղերում, որտեղ ճնշումը փոքր է դառնում կրիտիկականից (իրական հեղուկների համար կրիտիկական արժեքը մոտավորապես հավասար է տվյալ ջերմաստիճանում այդ հեղուկի հագեցած գոլորշիների ճնշմանը): Եթե ճնշումը նվազում է կաթիլավոր շարժվող հեղուկի հոսքում տեղային մեծ արագությունների հետեանքով, կավիտացիան կոչվում է ''հիդրոդինամիկական'', իսկ եթե ճնշումը նվազում է հեղուկում [[ձայնային ալիք]]ների տարածման հետևանքով, ապա կավիտացիան կոչվում է ''ձայնային'': Կավիտացիան վնասակար ազդեցություն է ունենում [[հիդրոտուրբին]]ների, [[պոմպ]]երի, [[թիապտուտակ]]ների աշխատանքի վրա (թրթռում, [[ՕԳԳ]]-ի փոքրացում, աշխատանքային մասերի քայքայում): Կավիտացիան կարելի է նվազեցնել՝ մեծացնելով հիդրոստատիկ [[ճնշում]]ը, այսինքն՝ սարքավորումը տեղադրելով հեղուկի ազատ մակերեվույթից բավական մեծ խորության վրա, ինչպես նաև կառուցվածքների տարրերի համապատասխան ձևի ընտրությամբ: Ձայնային կավիտացիան ընկած է [[ուլտրաձայն]]ի բազմազան գործնական կիրառությունների հիմքում:
 
{{commonscat|Cavitation}}
[[Կատեգորիա:Ֆիզիկա]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկա]]