«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14), → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 66.
Դինգոյի իրական նախնիներին պարզելու համար կատարվել են մի շարք ԴՆԹ անալիզներ։ Այս անալիզները ցույց են տվել, որ դինգոն ավելի մոտ է գտնվում ընտանի շանը, քան գայլերին կամ կոյոտներին։ Դինգոյի անալիզները հեռու չեն նաև ասիական գայլերի անալիզներից և ենթադրվում է, որ ընտանի շները կարող են առաջացած լինել հենց ասիական գայլերից, քանի որ նրանք չափսերով ավելի փոքր են և մարդամոտ են։ Ասիական շները հազարամյակներ առաջ վայրի են եղել։
Մաքուր դինգոների անալիզները համարյա չեն տարբերվում շների անալիզներից։ Անալիզներ կատարվել են նաև համեմատելով տարբեր տարածքներում ապրող դինգոների։ Կրկին ոչ մի տարբերություն շների անալիզներից։ Գիտականորեն դա բացատրվում է նրանով, որ դինգոները իրականում շների շատ մոտ հարազատներն են։
 
 
=== Այլ անալիզներ ===
 
Որպեսզի հաստատ պարզվի, թե դինգոները երբ են հայտնվել Ավստրալիայում, տարբեր տեղերից 2004 թվականին մասնագետները հավաքել են գայլերի, ընտանի շների և դինգոների ԴՆԹ մասնիկներ: Անալիզներին մասնակցել են 676 շուն և 38 գորշ գայլ: ԴՆԹ-ի քննարկման ենթակա մասնիկները ներկայացվել են տարբեր մասնագետների, բնապահպանների և ուղղակի դինգոներ սիրողների կողմից: Ընտանի կենդանիների ԴՆԹ մասնիկները եկել են տարբեր երկրներից՝ Չինաստան, Մոնղոլիա, Հնդկաստան, Ասիայի տարբեր հատվածներ, Սիբիր, Եվրոպա, ԱՄՆ և այլ:
Դինգոների ԴՆԹ մասնիկները իրենց քանակությամբ քիչ էին, այդ իսկ պատճառով անալիզները իրականացնելու համար ծագեցին խնդիներ: Սակայն հնարավոր եղավ ճշտել, որ դինգոների ԴՆԹ մասնիկներից միայն երկուսը համապատասխան եղան ընտանի շների անալիզներին: Մնացած բոլոր մասնիկները իրենց բաղադրությամբ տարբերվում էին շների ԴՆԹ-ներից:
Այս անալիզներից հետո մասնագետները ենթադրեցին, որ դինգոները հնարավոր է որ Ավստրալիա են հասել մոտ 4.600-5.400 տարի առաջ: Սակայն կա նաև վարկած, որ նրանք կարող են Ավստրալիա հասած լինել 10.800 տարի առաջ:
Համենայն դեպս գիտնականները ենթադրում են որ դինգոն առաջացել է կամ հնդկական գայլից կամ ասիական վայրի շներից: Նրան Ավստրալիա տեղափոխել են նավով: Նրանք Ավստրալիայում ապրել են բնիկների հետ, հետզհետե սկսելով վայրի կյանք վարել, նրանք հարմարվել են այդ երկրին:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից