«Հայ դասական վեպի ժամանակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

* 1873 - Վենետիկում արևմտահայերեն հրատարակվում է [[Հակոբոա Իսավերտենց]]ի «Լճակիս ձկնորսը (երեկոյան ժամուց խորհրդակցությունք)» վիպակը, 190 էջ։ Հատվածաբար հրատարակվել է «Բազմավեպում», 1872, թիվ 9-12-ը և մնացել անավարտ։
* 1873 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է [[Տիգրան Փափազյան]]ի «Խասգյուղի քնաշրջիկը կամ սիրո զոհը» վեպի Ա տետրը։ Բ-Է տետրեր` նույն թվականին, 286 էջ։
* 1874, սեպտեմբերի 27 - Պոլսի «Թատրոնը» (թիվ 50) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Հին աշխարհին Խաչիկը, նոր աշխարհին Գաբիկը» վիպակը։ Ավարտ` թիվ 105։
* 1875 - [[Դոնի Ռոստով]]ում արևելահայերեն հրատարակվում է [[Արսեն Կրիտյան]]ի «Աղավնյակ (երեխայական վիպասանություն)» ստեղծագործությունը, 77 էջ։
* 1875 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է [[Հովհաննես Մաթկյան]]ի «Մուշեղ և Կալնիկե կամ պսակ մը յանջրդի» վեպը, 250 էջ։
* 1875 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է [[Գևորգ Շահվերդյանց]]ի «Վարդ և Մանիշակ. վիպասանություն գյուղական կյանքից» ստեղծագործությունը, 64 էջ։
* 1875 - [[Փարիզ]]ում արևմտահայերեն հրատարակվում է [[Պահրի Զարուհի|Պահրի Զարուհու]] «Տագրը։ Վոսփորի ափերուն վրա» վեպը, 216 էջ։
 
[[Կատեգորիա:Գրականություն]]
13 650

edits