«Յուրի Ղամբարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
'''Յուրի Ստեփանի Ղամբարյան''' (''Ղամբարով'', [[1850]] - [[1926]]), հայ իրավաբան, սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչ, իրավագիտության պրոֆեսոր (1884), [[ԵՊՀ]]-ի առաջին ռեկտոր ([[1919]]-[[1920]])։
 
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև ավարտել է [[Մոսկվայի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և 1884-ին դարձել նույն համալսարանի պրոֆեսոր`պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թվականը։
 
1899-ին հրատարակել է «Гражданское право», «Вещное право» (ч. 1-2, СПб) աշխատությունը։ 1899-ին լույս տեսած հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածուի առաջին համարում տպագրվել է Յուրի Ղամբարյանի «Право в его основных моментах» ուսումնասիրությունը։ Մեծ արձագանք է գտել նաև 1910-ին նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т. 1, СПб) աշխատությունը։ Նա «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր։
 
1900-ին եռանդուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել [[Բրյուսելի համալսարան]]ում։ 1906-11-ին եղել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը`դասընթացը՝ «Курс гражданского праба» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ։ Ռուսական աղբյուրներում հիշատակվում և մեծարվում է որպես [[Ռուսաստան]]ի սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել [[Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը։
 
== ԵՊՀ ռեկտոր ==
1919-ին ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել ազգային համալսարան ունենալու գաղափարը։ Համալսարանի կազմակերպիչ-ռեկտոր առաջադրվեց Յուրի Ղամբարյանը։ Նա Հայաստանում աշխատեց 1919-ի հուլիսից մինչև 1920-ի դեկտեմբերը։ Այդ կարճ ժամանակում նա ահռելի գործ կատարեց`կատարեց՝ լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը, կարողացավ ապահովել համալսարանի գիտական ներուժը, հավաքագրել հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծել բարձրորոկ աշխատակազմ։ Նա Նա հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին [[ԱՄՆ]]-ում, [[Անգլիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], [[Ավստրիա]]յում ու [[Պարսկաստան]]ում`ում՝ կազմակերպել կամավոր նվիրատվությունների հանգանակում և համալսարանի գրադարանի համար ձեռք բերել գրքեր թե՛ գիտական հիմնարկներից և թե՛ մասնավոր անձանցից։
 
1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեցին համալսարանի դիմագիծն ու ծրագրերը, և նախկին աշխատակազմը ռեկտորի հետ միասին ազատ արձակվեց։ Յ. Ղամբարյանը ստիպված էր վերադառնալ Թիֆլիս։ Այդ պահից, ցավոք, պատմությունը լռում է նրա մասին։