«Մեծ կիսագնդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (36), → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Frontal lobe animation.gif|thumb|Կարմիրը՝ մեծ կիսագնդերի կեղևը]]
 
'''Մեծ կիսագնդերը''' [[գլխուղեղ]]ի ամենամեծ բաժինն են:են։ Բաղկացած են գալարապատ մակերեսով գորշ նյութից՝ կեղևից և նրա տակ գտնվող սպիտակ նյութից:նյութից։ Վերջինիս մեջ տեղադրված են գորշ նյութի կուտակումներ՝ հիմային կորիզներ (ենթակեղևային կենտրոններ):։
 
Գլխուղեղի կեղևն ունի 3-4 մմ հաստություն, պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջ ու առավել շատ ուղեկից բջիջներ:բջիջներ։ Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ 2200 սմ² է:է։ Կիսագնդերի կեղևը ծալքավոր է, կան մեծ թվով գալարներ, ակոսներ, որոնք մեծացնում են նրա մակերեսը:մակերեսը։ Յուրաքանչյուր կիսագունդ հիմնականում կազմված է 4 բլթերից՝ ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային:քունքային։
 
== Մեծ կիսագնդերի նշանակությունը ==
Գլխուղեղի մեծ կիսագնդերը կարգավորում են [[օրգան]]ների ու նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը, ապահովում օրգանիզմի ու արտաքին միջավայրի փոխհարաբերությունը, մարդու և բարձրակարգ [[կենդանիներ]]ի վարքագիծը, նրանց անհատականությունը:անհատականությունը։ Ռուս ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովն այն անվանել է բարձրագույն նյարդային գործունեություն:գործունեություն։ Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին զարգացրել է Է.Հ. Հասրաթյանը:Հասրաթյանը։ Ըստ նրա մեծ կիսագնդերի կեղևում ներկայացված են բոլոր ենթակեղևային բաժինները:բաժինները։ Ուստի կեղևն իրականացնում է օրգանիզմի բազմատեսակ ֆունկցիաներն ընդհանրացնող գործունեություն:գործունեություն։ Մեծ կիսագնդերի կեղևում տարբերում են տեսողության, լսողության, խոսքի, հավասարակշռության, համի ու հոտի, մաշկային, մկանային զգայությունների կենտրոններ:կենտրոններ։
 
== Մեծ կիսագնդերի բաժինները ==
 
'''Մաշկամկանային զգայության գոտին''' տեղավորված է [[գլխուղեղ]]ի կեղևի հետին կենտրոնական գալարում և ազդակներ է ստանում մարմնի հակառակ կեսից:կեսից։ Այս գոտու հիմնական մակերեսը զբաղեցնում են ձեռքերից, կոկորդից ու լեզվից հաղորդվող ազդակներն ընկալող [[նեյրոն]]ները, որը պայմանավորված է վարքագծում տվյալ [[օրգան]]ի նշանակությունը:նշանակությունը։ '''Շարժողական գոտին''' զբաղեցնում է առջևի կենտրոնական գալարի շրջանը, որի մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին, այլ շարժումների բարդությանը:բարդությանը։ Շարժողական գոտու գրգռումն ուղեկցվում է մարմնի հակառակ կեսի շարժումներով, իսկ մեծ մակերեսով նրա ախտահարումն առաջացնում է կաթված:կաթված։
 
'''Տեսողական գոտին''' տեղադրված է ծոծրակային բլթում:բլթում։ Նրա նեյրոնների քանակը գերազանցում է այլ զգայական կենտրոնների նեյրոններին:նեյրոններին։ Այս գոտու որոշ նեյրոնների վնասվելը հանգեցնում է կուրության, իսկ նեյրոնների մեկ այլ խմբի վնասվածքի դեպքում տեսողության պահպանում է, բայց անհետանում է տեսողական հիշողությունը:հիշողությունը։ '''Լսողական գոտին''' տեղադրված է քունքային բլթում:բլթում։ Նրա երկկողմանի հեռացումն առաջացնում է խլություն:խլություն։ '''Հոտառական գոտին''' տեղադրված է քունքային բլթի ներսի մակերեսին:մակերեսին։ '''Համի''' զգայարանի ներկայացուցչությունը գտնվում է հետին կենտրոնական գալարի ստորին մասում, որտեղ ուրվագծվում է [[բերանի խոռոչ]]ի ու լեզվի զգայությունը:զգայությունը։ Մեծ կիսագնդերի ճակատային և գագաթային բլթերում գտնվող նեյրոններն իրականացնում են տրամաբանական, մտածողության, հիշողությունը, վարքի նպատակահարմար ռեակցիաներ:ռեակցիաներ։
 
Մարդու ուղեղում կան գոյացություններ, որոնք բացակայում են կենդանիների ուղեղում:ուղեղում։ Միաժամանակ որոշ բարձրագույն ֆունկցիաներ կատարվում են կիսագնդերի մեկի մասնակցությամբ:մասնակցությամբ։ Ձախ կիսագնդի ճակատային բլթում գտնվում է '''խոսքի շարժողական''' կենտրոնը, որը կարգավորում է խոսքին մասնակցող մկանների համաձայնեցված գործունեությունը:գործունեությունը։ Այս կենտրոնի քայքայումից առաջանում է համրություն:համրություն։ Քունքային բլթում տեղադրված է բառերի '''իմաստը հասկանալու''' կենտրոնը:կենտրոնը։ Նրա վնասումից զարգանում է խոսքի լսողության խլություն:խլություն։ '''Գրելու''' կենտրոնը տեղադրված է ճակատային բլթի հետին մասում, իսկ '''կարդալու''' կենտրոնը՝ գագաթային բլթի անկյունային գալարում:գալարում։ Աջ կիսագունդը մասնակցում է '''պատկերավոր մտածողության''' գործընթացներում (դեմքերի ճանաչում, երաժշտական և գեղարվեստական գործունեություն):։
 
Մեծ կիսագնդերի սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակումներ՝ հիմային հանգույցներ, որոնք կոչվում են նաև ենթակեղևային կորիզներ:կորիզներ։ Նրանք մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը:կարգավորմանը։ Որոշ կորիզներ վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները:շարժումները։
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]