«Կազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կազմը''' [[ձեռագիր|ձեռագրի]] կամ [[գիրք|գրքի]] կողերն են, որոնց մեջ ամփոփվում, ամրանում են մագաղաթյա կամ թղթյա թերթերը:թերթերը։ Կազմի նախնական ձևը տուփն էր, որի մեջ պահվում էին [[պապիրուս]]ի գրված փաթեթները։ [[Մագաղաթ]]ի գործածությամբ փոխվեց ձեռագիրը պահելու կերպը, տուփը դարձավ կազմ։ Կազմը ունի երկու՝ վերի և վարի կողեր, կռնակ (կամ թիկունք) և դռնակ։ Կողերի միջուկը հարթեցված տախտակ է, որի վրա դրսից ձըգվում է մշակված կաշի, ներսից՝ որևէ գործվածք, որ կոչվում է կազմաստառ։ Որպեսզի կազմը չմաշի նոր ձեռագիրը, կազմի և ձեռագրի արանքում ամրացվել է պահպանակ՝ կազմի կաշին զարդարվում էր նկարներով (ճնշումով արված զարդեր), [[մետաղ]]յա նախշերով, հատկապես՝ [[խաչ]]երով ու թանկագին [[քար]]երով։ Կազմերը լինում էին նաև ձույլ [[ոսկի|ոսկուց]], [[արծաթ]]ից և այլ մետաղներից՝ դրվագված տերունական պատկերներով, ինչպես և [[փղոսկր]]ից։ [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ի և ընդհանրապես հայերեն ձեռագրերի կազմերից հնագույնը «[[էջմիածնի Ավետարան]]ի» Փղոսկրյա կազմն է (VI դ.)։ Արծաթյա ոսկեզօծ հնագույն թվագրված կազմը 1255 թ․-ի է, իսկ կաշվե թվագրված հնագույն կազմը՝ 1196 թ․-ի։ ժամանակակից գրքերը կազմելիս կաշվի փոխարեն օգտագործում են [[թուղթ]] կամ [[մոմլաթ]], տախտակի փոխարեն՝ խավաքարտ։
 
{{Commons category|Book covers}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կազմ» էջից