«Ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 2005182 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.252.69.28 (քննարկում) մասնակիցը
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (20) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Pankratiasten in fight copy of greek statue 3 century bC.jpg|մինի|250px]]
'''Ըմբշամարտ''', երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանում, որը ներառում է մի քանի մարզաձևեր`մարզաձևեր՝ [[հունահռոմեական ըմբշամարտ|հունահռոմեական]], [[ազատ ոճի ըմբշամարտ|ազատ ոճի]], [[ձյուդո]] և [[սամբո]], որոնցից առաջին երեքը մտնում են [[օլիմպիական խաղեր]]ի ծրագրի մեջ, ինչպես նաև ազգային ըմբշամարտերը։
 
== Կանոնների պատմությունից ==
Ըմբշամարտը որոշակի կաննոներ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել`հասնել՝ միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։ Ըմբշամարտում չկային [[քաշային կարգ]], և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ։ Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ։ Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն`երբեմն՝ նույնիսկ մահով։
 
Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա]]ն։ Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածներիքանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։
 
Փոփոխվել են նաև գոտեմարտի տևողությունը, մրցամասերի քանակը, մարտերի ընթացքում տրվող ընդմիջումների քանակն ու տևողությունը և այլն։ Այսպես, մինչև 1924-ը գոտեմարտերը շարունակվում էին մինչև մարզիկներից մեկի հաղթանակը։ 1924-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 40 րոպե, որը բաժանվում էր 20 րոպեանոց երկու մրցամասի։ 1928-ին գոտեմարտի տևողությունը կիսով չափ կրճատվեց, և ըմբիշները մարտը վարում էին 10 րոպե կանգնած դրությունում, այնուհետև`այնուհետև՝ 3-ական րոպե`րոպե՝ ծնրադիր վիճակում և վերջին 4 րոպեն`րոպեն՝ նորից կանգնած դրությունում։ 1933-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 10 րոպե, ըստ որում ըմբիշները գոտեմարտում էին միայն կանգնած դրությունում։
 
1945-ին ազատ ոճի ըմբիշների գոտեմարտը սահմանվեց 15 րոպե`րոպե՝ առաջին վեց րոպեին կանգնած դրությունում, 3-ական րոպե`րոպե՝ ծնկադիր և վերջին 3 րոպեն`րոպեն՝ կանգնած դրությունում։ 1950-ին այս կարգը սահմանվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի համար։ 1956-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 12 րոպե, որից առաջին 6 րոպեն`րոպեն՝ կանգնած դրությունում, 2-ական րոպե`րոպե՝ ծնրադիր, վերջին 2 րոպեն`րոպեն՝ կանգնած դրությունում։
 
1961-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 10 րոպե`րոպե՝ 5-ական րոպեանոց 2 մրցամասով`մրցամասով՝ մեկ րոպե ընդմիջմամբ։
 
1969-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 9 րոպե`րոպե՝ 3-ական րոպեանոց 3 մրցամասերով`մրցամասերով՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումներով։
 
1980-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 6 րոպե`րոպե՝ երկու երեքական րոպեանոց մրցամասերով`մրցամասերով՝ մեկ րոպեանոց ընդմիջմամբ։<ref>Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 124-125։</ref>
 
== Կանանց ըմբշամարտ ==
2001-ին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ կազմակերպել կանանց համար։ Ըստ որի`որի՝ նրանք միջազգային մրցումներում, աշխարհի և մայրցամաքային առաջնություններում մրցելու են յոթ, իսկ օլիմպիական խաղերում`խաղերում՝ չորս քաշային կարգերում։
 
== Ազգային ըմբշամարտեր ==