Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
 
==== Շեշտ ====
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ: Կարճ (մեկ [[ամանակ]] ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես '''սուր''' շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ '''պարույկային''' (բարձրացող-իջնող) շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում: Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է:
 
Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (''τρεῖς''` երեք, ''συλλαβή'' — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում: Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշ­տա­զուրկ վեր­ջա­հար բառերի: Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝
* օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
* պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
22 311

edits