«Դմիտրի Խվորոստովսկի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
լուսանկար |
չ →Կենսագրություն: clean up, փոխարինվեց: : → ։ (3), → (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3.
==Կենսագրություն==
Ծնվել և ուսանել է [[Կրասնոյարսկ]]ում ([[Սիբիր]])։ 1989-ին ճանաչվել է հեղինակավոր Կարդիֆ երգիչ միջազգային մրցույթում։ Հենց սկզբից էլ հանդիսատեսը հմայվել է նրա մշակված ձայնով, երաժշտական գծի բնածին զգացումով և բնական լեգատոյով։ Արևմուտքում իր օպերային դեբյուտից հետո (Չայկովսկու «Ագռավի աղջիկը»՝ Նիսի օպերայի թատրոնում) նրա կարիերան ընթացել է կանոնավոր ելույթներով աշխարհի խոշոր օպերային թատրոններում և ճանաչված միջազգային փառատոներում, այդ թվում՝ [[Լոնդոնի Թագավորական Օպերա]], [[Քովենթ Գարդեն]], [[Նյու Յորք]]ի Մետրոպոլիտեն օպերա, [[Փարիզ]]ի օպերա, Բավարիայի պետական օպերա, Զալցբուրգի փառատոն, Միլանի Լա Սկալա, Վիեննայի պետական օպերա և Չիկագոյի Լիրիկական օպերա։ Հռչակավոր երգիչը պահանջարկ է վայելում մոլորակի յուրաքանչյուր անկյունում, սկսած Հեռավոր Արևելքից մինչև Միջին Արևելք, [[Ավստրալիա]]յից մինչև Հարավային Ամերիկա։ Խվորոստովսկին ելույթներ է ունեցել Լոնդոնի Վիգմոր համերգասրահում, Էդինբուրգի Թագուհու սրահում, Նոր Յորքի Քարնեգի սրահում, Միլանի Լա Սկալայում, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, Բարսելոնայի Լիսեուում, Տոկիոյի Սունտորի և Վիեննայի Մյուզիքվերեյն համերգասրահներում, պարբերաբար համերգներ է ունենում աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Նյու Յորքի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, ինչպես նաև մեծանուն դիրիժորների, այդ թվում՝ Ջեյմս Լևինի, Բեռնար Հայթինքի, Կլաուդիո Աբբադոյի, Լորին Մաազելի, Զյուբին Մեհթայի, [[Յուրի Տեմիրկանով]]ի և Վալերի Գերգիևի
Խվորոստովսկիի ընդարձակ դիսկոգրաֆիան ընդգրկում է մենահամերգներ և ամբողջական օպերաներ։ Նա նաև նկարահանվել է Մոցարտի օպերայի վրա հիմնված «Դոն Ժուանը բացահայտված» մրցանակակիր ֆիլմում (արտադրությունը՝ «Ռոմբուս Մեդիայի»), կատարելով Դոն
==Հղումներ==
|