«Հայաստանի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմական ակնարկ ==
Ժամանակակից իմաստով սահմանադրությունները` որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն [[ԱՄՆ Սահմանադրություն|Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787թ. սահմանադրությունն է]], որը գործում է մինչ օրս` իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։
 
Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791թ.` նախ` այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև` նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։
 
Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»: Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող [[Արիստոտել|Արիստոտելը]] «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
[[Հին Հունաստան|Հին Հունաստանում]] և [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։
 
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»: Վաչագանը [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի 484թ. պայմանագրից]] հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների [[Աղվենի եկեղեցական ժողով|լայն ընդգրկմամբ։ընդգրկմամբ]]։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։
 
Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ [[Շահամիր Շահամիրյան|Շահամիր Շահամիրյանի]] կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորչական գաղափարների վրա։ Հրատարակվել է Մադրասում, Շահամիր Շահամիրյանի որդի [[Հակոբ Շահամիրյան|Հակոբի]] անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773թ.)։
 
Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։
Տող 18.
Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։
 
Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ [[Բագրատունիներ|Բագրատունիների]] շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր [[Հերակլ II|Հերակլ 2-րդին]], որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։
 
Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր եկեղեցու առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։
Տող 26.
Այդուհանդերձ, ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք, մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա։<br />
Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|1918թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ]], սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։
 
1920թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաև` 1922թ. [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության]] ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում [[Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն]] ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D6%86%D5%A5%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1&action=edit&redlink=1 Անդրֆեդերացիայի] կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։
ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։
Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ [[Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանի ԽՖՍՀ]] 1918թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924թ., 1936թ. և 1977թ. սահմանադրությունների հիման վրա։
 
== ՀՀ Սահմանադրության ընդունումը և կատարված փոփոխությունները ==