«Արդեններ (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
[[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] ժամանակ [[1790]]թ. [[մարտի 4]]-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է: Այն իր մեջ ներառում է նախկին Շամպան եւ Արգոն գավառների մի մասը եւ 18-րդ դարում Իսպանական Նիդերլանդներից ետ վերցրած որոշ տարածքներ:<br />
1793թ. մայիսի 12-ին դեպարտամենտն ընդարձակվեց, միացնելով Լյեժի եպիսկոպոսությունը: [[Վաթեռլոոյի ճակատամարտ]]ից հետո 1815թ. հունիսի 18-ին անջատվեցին տարածքներ, փոխանցվելով Նիդերլանդներին` [[Բուլոն]]ի դքսությունը, Կուվենը, Մարիեմբուրգը, Ֆանյոլը եւ Ֆիլիպվիլը: Դրան ավելացրած, 1815թ. հունիսից մինչեւ 1818թ. նոյեմբերը դեպարտամենտն օկուպացրել էին պրուսական զորքերը:<br />
1870թ. [[սեպտեմբերի 2]]-ին Պրուսական զորքերի դեմ տեղի ունեցած [[Սեդանի ճակատամարտ|ճակատամարտում]] Սեդանը եղել է [[Նապոլեոն III]]-ի հանձնվելու տեղը: [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի թագավոր]] [[Վիլհելմ I (Գերմանիայի կայսր)|Վիլհելմ I-ը]] եւ [[Բիսմարկ Օտտո ֆոն|Բիսմարկը]] ճակատամարտին հետեւում էին Սեդանը շրջապատող բլուրներից: Այս պարտությունով նշանավորվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության վերջը եւ 1870թ. սեպտեմբերի 4-ին Ֆրանսիական երրորդ հանրապետության ծնունդը:
 
[[Պատկեր:Bundesarchiv Bild 104-0152, Argonnen, zerschossener Wald, Stellung.jpg|մինի|ձախից|Հրետանային գնդակոծության հետեւանքով ամայացած Արգոնի անտառը 1915թ. Հոկտեմբերին:]]