«Արքիլոքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+
+
Տող 7.
 
Արքիլոքոսը տեսնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, թողնում է Թասոսը և հեռանում։ Նա թափառում է [[Հին Հունաստան|Հունաստանի]] զանազան կողմերը, շրջում է քաղաքներ և չի գտնում կայուն հանգրվան։ Կյանքի պայմանները դառնացրել էին նրան։ Նա կոպիտ ու թունավոր արտահայտություններով հարձակվում էր ամենքի վրա, վիրավորում իր [[ոտանավոր]]ներով։ Հարենի Փարոսը թողնելիս նա գրում էր ատելությամբ լցված. ''«Կորչի՛ Փարոսը, ես ատում եմ նրա [[թզենի]]ները, [[ծով]]ի աղմուկը»''։ Իր խայթող լեզվի և թունավոր գրչի պատճառով նա վաստակել էր շատ հակառակորդներ։ Ահա ինչ է գրել [[Պինդարոս]]ը` ''«Ես պետք է խուսափեմ խայթիչ ճառերից. ես տեսել եմ Արքիլոքոսին, որ սիրոմ էր խարազանել մարդկանց, որը վաստակեց ատելություն և հաճախ գտնվում էր անօգնական կացության մեջ»։''
 
Արքիլոքոսին թափառումները տարել են նաև [[Իտալիա]]։ Նա իր երգերի նյութ է դարձրել [[Սիրիս]] քաղաքի գեղեցկությունը։
 
Պատմում են, Որ Արքիլոքսը սիրել է Լիկամբոս անունով մի հարստի աղջկա` Նեոբուլային։ Լիկամբուսը խոստանում է իր դստերը տալ բանաստեղծին, բայց հետո մերժում է։ Վիրավորված բանաստեղծը շարադրում է թունավոր յամբեր, որոնք հուսահատության են հասցնում Լիկամբոսին։ [[Ավանդություն]]ն ասում է, որ Լիկամբոսն իր երեք աղջիկների հետ [[ինքնասպանություն]] են գործում։
 
Հետագա շրջանի բանաստեղծները օգտագործելով այս ավանդույթը, տողեր են նվիրել բանաստեղծին։ Նրանցից մեկը` [[Հետուլիկոս]]ը Արքիլոքոսին նվիրել է հետևյալ [[էպիգրամ]]ը.
 
 
== Աղբյուրներ ==
 
 
[[bg:Архилох]]