«Կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 69 բայտ ,  8 տարի առաջ
(Նոր էջ «'''Կապիտալ''' (''գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis — գլխ...»:)
 
'''Կապիտալ''' (''գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis — գլխավոր''), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է: Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի: Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է [[Մարքս|Մարքսը]]՝ «Կապիտալ» աշխատության մեշ: Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ: Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու [[առևտուր|առևտրի]] զարգացումը: Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ [[ֆեոդալիզմ|ֆեոդալիզմից]] կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու [[բուրժուազիա|բուրժուազիան]]: Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին: Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք: Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ՝, որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ՝=Փ+ՃՓ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է: Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը: Կ. Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները: Հաստատուն կապիտալ(C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար: Վերջինիս արժեքը [[բանվոր|բանվորի]] կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում: Փոփոխուն կապիտալ(V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի(m) աղբյուրն է: Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույտի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում: Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի: Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում: Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգեցնում Է առևտրական կապիտալի և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը: Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտալի համակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական [[մոնոպոլիա|մոնոպոլիաների]] առաջացմամբ: Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Ի. [[Լենին|Լենինը]] բացահայտեց ֆինանսական կապիտալի Էությունը: Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալ, որպես տնտեսական կատեգորիա, դադարում է գոյություն ունենալ:
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]]
{{ՀՍՀ}}
47 311

edits