«Լեռնահայաստանի հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ)
== Պատմություն==
1920թ.- [[դեկտեմբերի 25]]-ին [[Տաթևի վանք]]ում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությանը]] միանալու հնարավորությունը։ Նորաստեղծ հանրապետության սարապետ դարձավ [[Գարեգին Նժդեհ]]ը։
1921թ.-ի [[ապրիլի 27]]-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։ Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն`Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նման անվանումն ուղղակի հակադրվում էր [[Հայկական ԽՍՀ|Խորհրդային Հայաստանին]] և մարտահրավեր էր նետում նրան։
 
Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ`հետ՝ կռվին վերջ տալու պայմանների շուրջը։ Այդ պայմանների բավարարման նպատակ ուներ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի 1921թ. [[հունիսի 3]]-ի որոշումը, որով Հայաստանին հանձնարարվում էր հայտարարություն անել այն մասին, որ [[Արցախ]]ը պատկանում էր Խորհրդային Հայաստանին։
 
Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ [[Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստանի]] համար`համար՝ Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից։
 
Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից`արևելքից՝ [[Ադրբեջանի ԽՍՀ|Ադրբեջանից]], և [[Կամիր բանակ|կարմիր բանակի]] Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921թ. [[հունիս]]-[[հուլիս]]ին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար։
 
Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Դրա շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը գտնվում է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] սահմաններում։
285 440

edits