«Գագա բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  7 տարի առաջ
չ
→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ (→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
 
== Պատմություն ==
Գագա բերդը կառուցվել է 989 - 1020 թթ. Գագիկ Ա Բագրատունու անունով։ 1123 թ. վրաց Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը։ XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին`Զաքարյանին՝ որպես պարգև նրա ռազմական սխրանքների և. վրաց արքունի֊քին մատուցած ծառայությունների համար։ Գագա բերդը եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիս-արևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը։
1236 թվականին բերդը պաշարել են մոնղոլները։ XIII դարի երկրորդ կեսից հետո, Գադա բերդը այլևս չի հիշատակվում։ Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով։ 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և. Դիտանցքներ։ Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված Է մի փոքր եկեղեցի, որը կոչվում Է [[Գագա Սուրբ Սարգիս վանք|Սուրբ Սարգիս]]:։ Այն մի քանի անգամ վերանորոգվել Է և այժմ Էլ կանգուն է։
 
 
275 380

edits