«Կապերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կապերություն''' (հոլանդ. kapen— զավթել), մասնավոր նավերի ռազմական գործողությունները բաց ծովու...»:
 
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կապերություն''' ([[հոլանդ.]] kapen— զավթել), մասնավոր [[նավ]]երի ռազմական գործողությունները բաց ծովում՝ պետության հատուկ լիազորությամբ (կապերային վկայականով):։ Հատկապես տարածվել է միջնադարում:միջնադարում։ Կապերությունը համարվել է [[պատերազմ]] վարելու օրինական միջոց, սակայն աստիճանաբար վեր է ածվել «օրինականացված» ծովահենության և հաճախ ծառայել հակառակորդի առևտրական մրցակցությունը խափանելուն:խափանելուն։ Կապերությունը հատկապես բացասական արտահայտություն է ստացել [[գաղութ]]ային պատերազմների շրջանում, դարձել գաղութային տերությունների հենակետը ծովում:ծովում։ Հայերի առևտրական գործունեությունը, այդ թվում «մանիչայի հայկական առևտուրը» խոչընդոտելու համար [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, [[Պորտուգալիա]]ն և գաղութային մյուս պետություններն ամենուր խրախուսել են կապերությունը հայ առևտրական նավերի նկատմամբ, հաճախ կապերային վկայականներով օրինականացրել ծովահենային կողոպուտը:կողոպուտը։ Ծովահեններ ասպետ դը Գարդանը, Մոլեն, Անդրի դ’Անգլյուր դը Բուրլեմոնը, նավապետ [[Ջոն Պետրե]]ն, [[ծովակալ Գրիֆֆի]]ն և ուրիշներ, որոնք համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում կողոպտում էին հայկ. առևտրական նավերը, ունեին կապերային վկայականներ:վկայականներ։ [[Ջոն Ռիչարդ]]ի և [[Սամուել Ուայտ]]ի ծովահենային կազմակերպության նավապետ Կոուտսը հայկական «Նոր Երուսաղեմ» նավի զավթումը արդարացնում էր [[Սիամ]]ի թագավորից ստացած լիազորությամբ:լիազորությամբ։ Պայքարի այլ միջոցների թվում հայերը մեծ նշանակություն են տվել իրավական միջոցներին, պայքարել կապերության դեմ միջազգային իրավական ընդհանուր միջոցառում մշակելու օգտին:օգտին։ XVIII դ. վերջից սկսվեց կապերությունը ամբողջությամբ, արգելելու պայքարը:պայքարը։ Առաջին օրենսդրական ակտն ընդունվել է [[1792]]-ին ([[Ֆրանսիա]]):։ [[1856]]-ին [[Փարիզ]]ում ընդունվել է կապերությունն արգելելու միջազգային դեկլարացիա:դեկլարացիա։ ժամանակակից իրավունքի նորմերով ոչ ռազմական նավերի ամեն մի գործողություն, որն ուղղված է հակառակորդի ռազմական կամ առևտրական նավերի դեմ, համարվում է ծովահենություն:ծովահենություն։
 
[[Կատեգորիա:Ծովագնացություն]]