«Արխիվներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արխիվներ''' ({{lang-lat|archivum}}-ատյան, պաշտոնատուն), ինքնուրույն հիմնարկություններ կամ բաժիններ հի...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Arkiv3.jpg|մինի|Ժամանակակից արխիվապահոցներ]]
'''Արխիվներ''' ({{lang-lat|archivum}}-ատյան, պաշտոնատուն), ինքնուրույն [[հիմնարկություն]]ներ կամ [[բաժին]]ներ հիմնարկություններում, [[ձեռնարկություն]]ներում, [[կազմակերպություն]]ներում, ուր պահվում են [[վավերագիր|վավերագրեր]], ինչպես նաև առանձին հիմնարկությունների ու անհատների գործունեության վերաբերյալ ժամանակի ընթացքում ստեղծված [[փաստաթուղթ|փաստաթղթ]]երի հավաքածուներ։ Որպես աղբյուրների հավաքածու արխիվները ծառայում են գիտահետազոտական նպատակների, օգտագործվում [[տնտեսություն|տնտեսության]] և պետական կառավարման գործնական կարիքների համար։ Արխիվների հետքեր հայտնաբերվել են հին աշխարհի բոլոր պետություններում։ [[Եգիպտոս]]ում և [[Փոքր Ասիա]]յում հայտնաբերվել են [[օրենք]]ներ, [[դատավարություն]]ներ, դիվանագիտական տեքստեր պարունակող մեծ արխիվներ՝ գրված [[կավ]]ե [[աղյուս]]ների, [[փայտ]]ի, [[մետաղ]]ի, [[պապիրուս]]ի, հետագայում՝ [[մագաղաթ]]ի վրա։ Հին [[Հունաստան]]ում արխիվների հետքեր գտնվել են [[Կրետե կղզի|Կրետե կղզ]]ում։ Մեծ համբավ ուներ հին [[Աթենք]]ի արխիվները։ Անտիկ աշխարհում և [[միջնադար]]ում վավերագրերը պահվում էին հոգևոր հաստատություններում, պետական գրասենյակներում (դիվաններում)։ [[ԽՍՀՄ]]-ում հնագույն գրավոր [[հուշարձան]]ներ ([[սեպագիր արձանագրություն]]ներ) հայտնաբերվել են [[Հայաստան]]ում ([[Արին-բերդ]], [[Կարմիր-բլուր]], մ․թ․ա․ VIII-VI-րդ դարեր)։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու վկայությամբ՝ արխիվները եղել են նաև վաղ [[ֆեոդալիզմ]]ի ժամանակաշրջանի հայկական [[թագավորություն]]ներում։ Կարևորագույն փաստաթղթերի արխիվային հավաքածուներ են եղել [[Կիլիկիա]]յի Հայկական թագավորությունում։ [[Միջնադարյան Հայաստան]]ի շատ վանքեր պահպանում էին երկրի քաղաքական, տնտեսական կյանքին վերաբերող բազմաթիվ պատմական փաստաթղթեր։ Հայտնի է, օրինակ, որ [[Տաթևի վանք]]ի արխիվից մեծ չափով օգտվել է [[XIII-րդ դար]]ի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը շարադրելիս։ [[Էջմիածին|Էջմիածնի]] արխիվը մեծ նյութ է տվել [[Սիմեոն Երևանցի|Սիմեոն Երևանց]]ու «Զամբռ» պատմական աշխատությունը շարադրելու համար։ [[Սանահնի վանք]]ի արխիվում պահպանվել են արժեքավոր նյութեր, որոնք ամփոփված են «Քյոթուկ»-ի մեջ։ <br />
[[Ռուսաստան]]ում արխիվային գործի կենտրոնացումը կապված է [[Պետրոս Առաջին]]ի անվան հետ ([[1720]])։ Արխիվային գործը նոր բովանդակություն ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ [[1918]] թվականի հունիսի 1-ին Վ․ Ի․ [[Լենին]]ի ստորագրությամբ հրապարակված «Արխիվային գործի վերակառուցման ու կենտրոնացման մասին» դեկրետի հիման վրա [[ՌԽՖՍՀ]]-ում ստեղծվեց պետական միասնական արխիվային ֆոնդ։ Արխիվային գործը [[ԽՍՀՄ]]-ում ղեկավարում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Գլխավոր արխիվային վարչությունը։ [[1962]] թվականից ԽՍՀՄ-ում գործում էին 13 պետական կենտրոնական արխիվներ, որոնցից խոշորներն էին․ Հոկտեմբերյան հեղափոխության, ԽՍՀՄ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների պետական կենտրոնական արխիվները (ЦГАОР СССР), ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության պետական կենտրոնական արխիվները (ЦГАНХ СССР), Խորհրդային բանակի պետական կենտրոնական արխիվները (ЦГАСА), ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի պետական կենտրոնական արխիվները (ЦГАВМФ СССР), ԽՍՀՄ գրականության և արվեստի պետական կենտրոնական արխիվները (ЦГАЛИ СССР), Հնագույն ակտերի պետական կենտրոնական արխիվները (ЦГАДА), ԽՍՀՄ պատմության պետական արխիվներ (ЦГИА СССР), ԽՍՀՄ ռազմապատմական կենտրոնական արխիվները (ЦГВИА СССР), ԽՍՀՄ կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվները (ЦГАКФД СССР), Կենտրոնական կուսակցական արխիվները (ЦПА), Արտաքին գործերի մինիստրության արխիվները և այլն։ Գլխավոր արխիվային վարչությունը կապ էր պահպանում մոտ 60 երկրների արխիվների հետ։ Պետական կենտրոնական արխիվները դասվում են գիտահետազոտական հաստատությունների շարքը։ [[Մոսկվա]]յի պատմա-արխիվային ինստիտուտը պատրաստում է արխիվային գործի մասնագետ [[պատմաբան]]ներ։ <br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արխիվներ» էջից