«ArmSCII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում
Տող 2.
[[Պատկեր:ArmSCII.jpg|մինի|default|<center>'''<big>ArmSCII</big>'''</center>]]
[[Պատկեր:ArmSCII 02, First Armenian Computer - Electronika 60.jpg|մինի|default|Առաջին հայերեն համակարգիչը՝ Электроника-60, 1987 թ․]]
'''ArmSCII — Armenian Standard Code for Information Interchange''', ՏՓԿՀ — Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ, ստեղծվել է [[Հայաստան]]ի մասնագետների համանուն նախաձեռնող խմբի կողմից 1987 թ․։ <ref>[http://person.ipr.sci.am/vm/docs/2012_VM_ArmSystems_25_Presentation.pdf ArmSCII-ի ստեղծման պատմություն, 1987-2012], Հայերեն համակարգեր - արդեն 25 տարեկան, Վահրամ Մխիթարյան, [[ԵՊՀ]], ապրիլի 20, 2012</ref>

ArmSCII-ն տեղեկատվական ոլորտում հայերեն տառեր և նշաններ օգտագործելու համար ստեղծված կոդավորման ստանդարտ է, որն օգտագործվել է մինչև [[Յունիկոդ]]ի ներդրումը։ Անգլերեն հապավումը կարդացվում է '''Armenian Standard Code for Information Interchange''', որը հեղինակները թարգմանել են '''Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ''' (Ստանդարտ)։ Այն ստեղծվել է [[1987]]թ․-ին <ref>[http://person.ipr.sci.am/vm/docs/2012_VM_ArmSystems_25_Presentation.pdf ArmSCII-ի ստեղծման պատմություն, 1987-2012], Հայերեն համակարգեր - արդեն 25 տարեկան, Վահրամ Մխիթարյան, [[ԵՊՀ]], ապրիլի 20, 2012</ref> հասարակական հիմունքների վրա կազմակերպված նախաձեռնող խմբի կողմից։ Թեթևակի լրամշակման է ենթարկվել 1991-ին։ Վերջնականապես պետության կողմից հաստատվել է ՀՀ [[Ստանդարտների Ազգային Ինստիտուտ]]ի կողմից 1997 թվականի հուլիսի 4-ին։ Կոդավորման համար օգտագործվում է 6,7 կամ 8 [[բիթ]]։ Հայաստանի տեղեկատվական ոլորտում մեծ տարածում է ստացել 8 բիթանոց տարբերակը, ArmSCII-8 անվանումով։ Ժողովրդի շրջանում այն ունի բազմաթիվ անուններ․ Արմսքի, ԱՆՍԻ և Արիալ Արմենիան։ Վերջինս թյուրիմածության հետևանք է, երբ կոդավորումը շփոթվում է [[տառատեսակ]]ի (ֆոնտ) հետ։
 
== ArmSCII ստանդարտի կոդավորումները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ArmSCII» էջից