«Վալերիա Մեսալինա»–ի խմբագրումների տարբերություն

 
== Ծագումը ==
Վալերիան եղել է 20թ. Հռոմի կոնսուլ [[Մարկոս Վալերիոս Մեսալա ԲարբատաԲարբատոս]]յիի և [[Դոմիցիա Լեպիդա Կրտսեր]]ի դուստրը։<ref>''Prosopographia Imperii Romani'' V 88</ref><ref>Suetonius, ''Vita Claudii'', 26.29</ref> Հայրն ու մայրը եղել են մորական գծով երկհարազատ քույր ու եղբայր։ Մորական պապը եղել է մ.թ.ա.16թ. Հռոմի կոնսուլ [[Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս]]ը, տատը՝ Անտոնիա Ավագը։ Մարկոս Վալերիոսի մայրը եղել է մ.թ.ա. 50թ. կոնսուլ [[Գայոս Կլավդիոս Մարկելոս]]ի հետ [[Օկտավիա Ավագ]]ի առաջին ամուսնությունից ծնված [[Օկտավիա Կրտսեր]]ը։ <br />
Կան նաև Վալերիա Մեսալինայի ծնողների ծագման վերաբերյալ այլ վարկածներ։
 
== Կյանքը ==
Մանկությունն անց է կացրել [[Կալիգուլա]]յի արքունիքում։ Նրա հորեղբայր [[Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոս]]ը եղել է կայսեր քրոջ՝ [[Ագրիպինա Կրտսեր]]ի ամուսինը։ Ենթադրվում է, որ Կալիգուլայի անառակ խնջույքներում տիրող վիճակն է ձևավորել այդ կնոջ բնավորությունը, չնայած, անտիկ որոշ պատմիչներ պնդում են, որ իր անբարոյական կյանքը Մեսալինան սկսել է դեռևս տասներեք տարեկանից։
19 472

edits