«Վալերիա Մեսալինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Կլավդիոսն իր կնոջից շատ տարիքով էր եւ Մասալինան, ունենալով կայսեր վրա անչափ մեծ ազդեցություն, կենտրոնանում էր այն բանի վրա, որ Կլավդիոսի մահից հետո ապահովի իշխանությանն իր որդի Բրիտանիկոսի անցնելը: Դրա համար նա ամեն կերպ ուզում էր իրեն ցույց տար որպես պետության երկրորդ մարդ: <br />
Հռոմի վերնախավում հակառակորդներից բացի Մեսալինան ուներ նաեւ դաշնակիցներ: Նրանցից մեկն էր [[34 թ.]] թվականի կոնսուլ, որպես պրոկոնսուլ Ասորիքի կառավարիչ, [[48թ.]] ցենզոր, ապագա [[Վիտելլիոս|Վիտելիոս]] կայսեր հայր [[Լուկիոս Վիտելիոս]]ը: Իր հավատարմությունը ցույց տալու համար նա Մեսալինայի կոշիկներից մեկը կրում էր իր կրծքի վրա, [[տոգա]]յի տակ եւ ժամանակ առ ժամանակ մարդկանց ներկայությամբ այնտեղից հանելով ծածկում էր համբույրներով:
=== Դավադրությունը ===
Ցանկանալով իր ձեռքի մեջ իշխանությունը հավաքել 48թ. Մեսալինան մտադրվում է կայսր դարձնել իր սիրեկան Գայոս Սիլիոսին: Նա ստիպում է Գայոս Սիլիոսին բաժանվել իր կնոջից եւ Կլավդիոսի բացակայության ժամանակ ամուսնանում է նրա հետ: Լուրը հասնում է Կլավդիոսին, երբ նա գտնվում էր Օստիայում: Մեսալինային ձերբակալում են, երբ նա հասնում է Օստիա, Կլավդիոսին տեսնելու համար: Այդ ժամանակ Կլավդիոսն արդեն հեռացել էր Օստիայից եւ գնացել էր Հռոմ: Մեսալինային նույնպես տանում են Հռոմ եւ պահ են տալիս իր մորը, ով միշտ դեմ էր եղել Մեսալինայի ապրելակերպին:<br />
Ի վերջո, Մեսալինան ենթարկվում է մահապատժի, որի վկաները երեքն էին` կայսեր բանագնացը, նրա ազատված ստրուկներից մեկը եւ Մեսալինայի մայրը:<br />
Կլավդիոսն իր կանոջ մահվան լուրն ընդունեց այն ժամանակ, երբ ընթրում էր: Այն լսելով, նա խնդրեց միայն մի բան` ավելի շատ գինի լցնել: Մեսալինայի մահից մի քանի օր անց Սենատը նրա անունը դատապարտեց մոռացության ({{lang-lat|[[Damnatio memoriae]]}}):