«Աշխարհագրական տեղեկատվական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
ԱՏՀ-ն կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.
# '''ըստ տարածական տիրույթի.''' տարբերում են գլոբալ կամ մոլորակային ԱՏՀ, աշխարհամասային, ազգային (հիմնականում ունենում են պետության կարգավիճակ), միջազգային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և լոկալ (տեղական), այդ թվում քաղաքային և ուլտրալոկալ ԱՏՀ: ԱՏՀ-ն ունակ է մոդելավորել օբյեկտներ և պրոցեսներ, որոնք գտնվում են ոչ միայն ցամաքում, այլ նաև ծովերում, օվկիանոսներում, ներքին ջրանցքներում: ԱՏՀ-ի գործիքները վաղուց արդեն հաջողությամբ կիրառվում են ծովագնացության ոլորտում: Համեմատաբար քիչ, բայց կան նաև գեոինֆորմացիոն համակարգեր, որոնց ազդեցության տիրույթը օդային տարածքն է:
ԱՏՀ-ն ունակ է մոդելավորել օբյեկտներ և պրոցեսներ, որոնք գտնվում են ոչ միայն ցամաքում, այլ նաև ծովերում, օվկիանոսներում, ներքին ջրանցքներում: ԱՏՀ-ի գործիքները վաղուց արդեն հաջողությամբ կիրառվում են ծովագնացության ոլորտում: Համեմատաբար քիչ, բայց կան նաև գեոինֆորմացիոն համակարգեր, որոնց ազդեցության տիրույթը օդային տարածքն է: Դրանք այն համակարգերն են, որոնք պլանավորում և կատարում են օդային տարածքի լուսանկարներ և լուծում են օդագնացության հետ կապված տարբեր խնդիրներ:
# ԱՏՀ-ի տվյալների կազմը և կառուցվածքը որոշվում է ինֆորմացիոն մոդելավորման '''օբյեկտներով''', որոնք կարող են լինել ինչպես իրական աշխարհի երևույթներ (անտառ, հող, ջուր, բնակչություն, տնտեսություն), այնպես էլ պրոցեսներ (ջրհեղեղներ, շրջակա միջավայրի աղտոտում, միգրացիա), ինչպես նաև ոչ իրական աշխարհի օբյեկտներ կամ գաղափարներ:
# ԱՏՀ-երը տարբերվում են ըստ ինֆորմացիոն մոդելավորման '''ոլորտների''': Լինում են բնապահպանական, հողային տեղեկատվական, քաղաքային, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և հետևանքները տեղայնացնելու համար նախատեսված ԱՏՀ և այլն:
Անանուն մասնակից