«Աշխարհագրական տեղեկատվական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''ԱՏՀ''' ('''Աշխարհագրական տեղեկատվական համակարգ''') (անգլերեն՝ ''GIS''): ԱՏՀ-ն ապարատածրագրային ամբողջություն է, մարդ-համակարգիչ փոխհարաբերություն, օժտված բազմաթիվ հնարներով, տարածական կոորդինատավորված (աշխարհագրական) տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծման և տարածման համար:
 
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերն առաջացել են XX դարի 60-ական թվականների սկզբներին: Հենց այդ ժամանակ հայտնվեցին նախադրյալներ և պայմաններ թվայնացնելու համար գործունեության այն ոլորտները, որոնք կապված են աշխարհագրական տարածության մոդելավորման և տարածական խնդիրների լուծման հետ: Նրանց զարգացումը պայմանավորված էր համալսարանների, գիտական հիմնարկների, պաշտպանական գերատեսչությունների և քարտեզագրական ծառայությունների ուսումնասիրություններով:

Առաջին անգամ «աշխարհագրական տեղեկատվական համակարգ» տերմինը հայտնվել է անգլալեզու գրականության մեջ և օգտագործվել է երկու տարբերակով` [http://en.wikipedia.org/wiki/Geographic_information_system geographic information system] և [http://en.wikipedia.org/wiki/Geographic_information_system geographical information system]: Կարճ ժամանակ անց սկսեց օգտագործվել նաև կրճատ տարբերակով` GIS: Որոշ ժամանակ անց այդ տերմինը մտնում է նաև ռուսական գիտական բառապաշարի մեջ և օգտագործվում է երկու տարբերակով` ամբողջական` [http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D1%84%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B8%D0%BD%D1%84%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC%D0%B0 географическая информационная система] և կրճատված` [http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D1%84%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B8%D0%BD%D1%84%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC%D0%B0 геоинформационная система]: Սակայն ռուսական գրականության մեջ էլ շատ արագ գործածության մեջ մտավ ГИС տարբերակը: Հայերենում ևս օգտագործվում է մի քանի տարբերակով` աշխարհագրական տեղեկատվական համակարգեր կամ կրճատ` ԱՏՀ, գեոինֆորմացիոն համակարգեր կամ կրճատ` ԳԻՀ, կամ պարզապես ԳԻՍ:
 
Կարճ` ԱՏՀ-ն սահմանվում է որպես ''տեղեկատվական համակարգեր, որոնք ապահովում են տվյալների հավաքումը, պահպանումը, մշակումը, ցուցադրումը և տարածումը, ինչպես նաև նրանց հիման վրա նոր տեղեկույթի (ինֆորմացիա) և տարածական կոորդինատավորված երևույթների մասին գիտելիքների ստացումը:''