«Քաբուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 61.
| կայք =
}}
'''Քաբուլը''' ([[Պարսկերեն]]:کابل։کابل) [[Աֆղանստան]]ի մայրաքաղաքն է։ Երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և Քաբուլ նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Քաբուլ գետի հովտում, 1820 մ բարձրության վրա։ Կլիման մերձարևադարձային ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը 1°C է, հուլիսինը՝ 26°C։ Տարեկան տեղումները 317 մմ են։ Առաջին հիշատակությունը (Քաբուր, Քարուր) հանդիպում է [[Կլավդիոս Պտղոմեոս]]ի ([[II]] դ․) մոտ։ Գտնվել է Քուշանական թագավորության, այնուհետև հեփթաղների ցեղային միավորման կազմում։ Այդ միավորման տրոհումից ([[VI]] դ․) հետո Քաբուլը կառավարել են տեղական կառավարիչները՝ Քաբուլշահերը։ Արաբական նվաճումների ժամանակաշրջանում Քաբուլը անվանապես ենթարկվել է [[Մուավիա I]] ([[661]] - [[680]]) խալիֆային։ [[IX]] դ․ Քաբուլը նվաճել են Սաֆարյանները, այնուհետև՝ Սամանյանները, Ղազնևիները, Թեմուրյանները։ [[XIII]] դ․ ավերել է [[Չինգիզ խան]]ը։ Բարուրի օրոք (որը Քաբուլը նվաճել էր [[1504]]-ին) Քաբուլը դարձել է Մեծ Մոնղոլների պետության մայրաքաղաք։ [[1738]]-ին նվաճել է Քաբուլը [[Նադիր շահ]]ը։ [[1747]]-ից Դուռանիների պետության կազմում էր, [[1773]]-ից՝ մայրաքաղաքը։ Այդ պետության անկումից ([[1818]]) հետո Քաբուլը դարձել է կենտրոն, որի շուրջ հետագայում ձևավորվել է աֆղանական պետությունը։ [[1839]]-ին, անգլո-աֆղանական 1-ին պատերազմի ([[1838]] - [[1842|42]]) ժամանակ, Քաբուլը զավթել են անգլիական զորքերը։ [[1841]]-ին բռնկվել է հակաանգլիական զանգվածային ապստամբություն․ անգլիական զորքերը հարկադրված էին [[1842]]-ին հեռանալ քաղաքից։ [[1878]] - [[1880|80]]-ի անգլո-աֆղանական 2-րդ պատերազմի ժամանակ զավթել են անգլիական զորքերը։ Պատերազմից հետո ամիրա Աբդուռահմանը Քաբուլը դարձրել է աֆղանական պետության մայրաքաղաքը։ [[1919]]-ի փետրվարին ամիրա Ամանուլլա խանը Քաբուլում հռչակեց Աֆղանստանի անկախությունը։ [[1973]]-ի հուլիսից Աֆղանստանի Հանրապետության, [[1978]]-ի ապրիլից Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքն է։ Քաբուլում են գտնվում երկրի գլխավոր բանկերը, առևտրաարտադրական, բաժնետիրական ընկերությունների վարչությունները։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, Աֆղանստանի պատմաբանասիրական ակադեմիա, Ազգային գիտությունների ակադեմիա, Պատմաազգագրական թանգարան, հանրային գրադարան, 4 դրամատիկական թատրոն։ [[1965]]-ին (ճարտարապետ՝ Սերաջ) քաղաքի հին մասը նշանակալի չափով վերակառուցվել է։
 
{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաբուլ» էջից