«BCPL»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ծրագրավորման լեզու | name = BCPL | logo = | semantics = | paradigm = Գործընթացային ծրագրավորում|գործ...»:
(Տարբերություն չկա)

13:34, 6 հունվարի 2014-ի տարբերակ

BCPL (Basic Combined Programming Language), ծրագրավորման լեզու, որն մշակվել է Մարտին Ռիչարդսի կողմից 1966 թվականին Քեմբրիջի համալսարանում։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել այլ լեզուների համար կոմպիլյատորներ գրելու համար։

BCPL
Տեսակծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու
Առաջացել է1967
ՆախագծողՄարտին Ռիչարդս
Ներշնչվել էCPL[1]

Այժմ BCPL-ը գործնականում չի օգտագործվում, բայց ժամանակին այն շատ կարևոր դեր ուներ՝ իր դյուրակիրության համար։ Լեզվի համառոտ տարբերակը որոշակիորեն փոփոխված շարահյուսությամբ դարձավ B ծրագրավորման լեզուն, որն ուժեղ ազդեցություն ունեցով C ծրագրավորման լեզվի վրա։ Այդ իսկ պատճառով ծրագրավորողները հաճախ կատակում են, ալելով, որ BCPL անվանումը նշանակում է Before C Programming Language («ծրագրավորման լեզու, որն առաջացել է C-ից առաջ»)[2]։

BCPL-ը պատասխան դարձավ իր նախնու՝ CPL ծրագրավորման լեզվի դժվարությանը, որն մշակվել է 1960-ական թվականների սկզբին։ Ռիչարդսը ստեղծեց BCPL-ը՝ «հեռացնելով ամբողջ լեզվից բոլոր այն ֆունկցիաները, որոնք դժվարեցնում էին կոմպիլյացիան»։ Կոմպիլյատորի առաջին իրականացումը, որն աշխատել է CTSS ՕՀ-ով IBM 7094 համակարգչի վրա, գրվել էր Ռիչարդսի կողմից 1967 թվականի գարնանը, MIT-ի «Project MAC» հետազոտական լաբորատորիա իր այցելության ընթացքում։ Լեզուն առաջին անգամ նկարագրված էր մի փաստաթղթում, որն ներկայացված էր 1969թ․ Spring Joint Computer Conference-ին։

Օրինակ

Ֆակտորիալի տպումը՝

GET "libhdr"

LET start() = VALOF
{ FOR i = 1 TO 5 DO writef("fact(%n) = %i4*n", i, fact(i))
  RESULTIS 0
}

AND fact(n) = n=0 -> 1, n*fact(n-1)

Ծանոթագրություններ

  1. https://www.computer.org/profiles/martin-richards
  2. Պիտեր Վան Դեր Լինդեն, «Expert C Programming: Deep C Secrets» (Prentice Hall, 1994), ISBN 978-0131774292

Հղումներ