«Վալերիա Մեսալինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Վալերիան եղել է 20թ. Հռոմի կոնսուլ [[Մարկոս Վալերիոս Մեսալա Բարբատա]]յի եւ [[Դոմիցիա Լեպիդա Կրտսեր]]ի դուստրը: Հայրն ու մայրը եղել են մորական գծով երկհարազատ քույր ու եղբայր: Մորական պապը եղել է մ.թ.ա.16թ. Հռոմի կոնսուլ [[Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս]]ը, տատը` Անտոնիա Ավագը: Մարկոս Վալերիոսի մայրը եղել է մ.թ.ա. 50թ. կոնսուլ [[Գայոս Կլավդիոս Մարկելոս]]ի հետ [[Օկտավիա Ավագ]]ի առաջին ամուսնությունից ծնված [[Օկտավիա Կրտսեր]]ը: <br />
Կան նաեւ Վալերիա Մեսալինայի ծնողների ծագման վերաբերյալ այլ վարկածներ:
== Կյանքը ==
Մանկությունն անց է կացրել [[Կալիգուլա]]յի արքունիքում: Նրա հորեղբայր [[Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոս]]ը եղել է կայսեր քրոջ` [[Ագրիպինա Կրտսեր]]ի ամուսինը: Ենթադրվում է, որ Կալիգուլայի անառակ խնջույքներում տիրող վիճակն է ձեւավորել այդ կնոջ բնավորությունը, չնայած, անտիկ որոշ պատմիչներ պնդում են, որ իր անբարոյական կյանքը Մեսալինան սկսել է դեռեւս տասներեք տարեկանից:
38թ. Կալիգուլան նրան կնության է տալիս իր քեռի Կլավդիոսին, ով միաժամանակ Վալերիայի մոր երկհարազատ եղբայրն էր:
 
=== Անառակ վարքը ===
Վալերիան նկարագրվում է որպես սեռական մտահոգված վարքով կին, անտիկ պատմագետներն ընդհանուր առմամբ նրա վարքը նկարագրում են ամոթալի եւ վիրավորական, իսկ իրեն անձամբ` որպես դաժան, գծուծ եւ անխելք: <br />
Առավել հաճախ իրենց գործերում նրա մասին հիշատակում են այդ ժամանակների պատմագիրներ [[Սվետոնիոս]]ը եւ Տակիտոսը: Թե' մեկը, եւ թե' մյուսը գրում են, որ իր կրքերը բավարարելու համար Մեսալինան որպես պոռնկուհի հաճախում էր Հռոմի [[լուպանարիում]]ներից մեկը: