«Խաչատուր Գ Գաղատացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խաչատուր Գ Գաղատացի''', Մինտերճի (ծն. թ. անհայտ, Գաղատ ([[Կոստանդնուպոլիս]]ում) - մոտ [[1679]], Սիս ([[Կիլիկիա]])), Մեծի Տանն Կիլիկիո [[կաթողիկոս]]՝ [[1657]] - [[1674]] թթվականին։ Պատմագիտության մեջ անվանվել է նաև Մեբաստացի`Մեբաստացի՝ սխալմամբ նույնացվելով ժամանակակից, Հալեպի հայոց թեմի առաջնորդ Խաչատուր վարդապետ Սեբասաացու հետ։ Գաղատացին հայտնի է եղել «Մինտերճի» մականունով։ Աշակերտել է Հովհաննես արքեպիսկոպոս Եդեսացուն և Գաչանոս Կղեմեսին ([[1626]] թվականից)։ Վարդապետ է ձեռնադրվել այրիանալուց հետո և հասել «րաբունապետի» աստիճանի։ Ուսուցիչների և Կիրակոս վարդապետ Արևելցու (Երևանցի, Կոստանդնուպոլիսի պատրիարք՝ 1641 - 1642-ին) ջանքերով 30-ական թթվականի սկզբից ներգրավվել է ազգային-ազատագրական շարժման սսական հոսանքի մեջ՝ 50-ական թթվականին դառնալով սսականության պարագլուխներից։ [[1642]] - [[1643]] թթվականին մի քանի ամիս եղել է Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարք, սակայն գահընկեց է արվել Գավիթ Վարդապետ Արեելցուց։ Այնուհետև գործելով Կոստանդնուպոլիսում ու [[Հալեպ]]ում՝ պայքարել է էջմիածնականության դեմ և համախոհների ջանքերով տիրացել Կիլիկիայի հայոց կաթողիկոսական աթոռին (օծվել է Ասում, հուլիսի 17-ին)։
 
Հայ ժողովրդի ազատագրության հույսը կապելով [[Արևմտյան Եվրոպա]]յի, հատկապես՝ [[Ֆրանսիա]]յի և [[Վենետիկ]]ի հանրապետության հետ՝ փորձել է դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով։ Այդ նպատակով [[1662]] թվականին, իր որդու միջոցով, «դավանության գիր» և օգնություն հայցող նամակ է հղել Ալեքսանդր VII պապին ու Ֆրանսիայի թագավոր [[Լյուդովիկոս XIV]]-ին։ Վերջինիս գրել է նաև [[1663]] թվականին՝ Անտիոքի հունաց պատրիարք Մակարիոսի և Միջագետքի ասորի հակոբիկյանների հակաթոռ կաթողիկոս (օծել է Խաչատուր Գ Գաղատացի) Անդրեասի հետ մեկտեղ։ Հռոմին հայտնած «հպատակությամբ» Գաղատացին ավելի է գրգռել հակառակորդներին, որոնք [[1663]] թվականին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Գավիթ Կարկառեցուն (նույնպիսի անհաջողություն կրել է նաև [[1668]] թվականին, սակայն [[1669]] թվականին վերստին գրավել է գահը)։ [[1664]] թվականին Գաղատացի սսականության մեջ է ներքաշել նաև Եղիազար Ա Ախթափցուն՝ օծելով նրան արևմտահայոց կաթողիկոս, որով էլ ավելի է սրվել պայքարը էջմիածնականների դեմ։ [[1668]] թվականին անձամբ մեկնել է Կանդիա (այժմ՝ Հերակլիոն, Կրետեում)՝ վենետիկյան զորքերի հրամանատար [[Ֆրանչեսկո Մորոզինի]]ի մոտ՝ մեծ հույսեր կապելով Կանդիայի պատերազմի հետ։ Սակայն [[1669]] թվականին Թուրքիայի հաղթանակը հուսախաբ է արել Գաղատացուն։ Հավանաբար դրանից հետո հեռացել է պայքարից և [[1674]] թվականին հրաժարվել նաև կաթողիկոսական գահից։