«Ալյումինի օքսիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ալյումինի օքսիդ, '''[[ալյումին]]ի և [[թթվածին|թթվածնի]] միացությունը`միացությունը՝ Al<sub>2</sub>O<sub>3</sub>։ Անգույն, կարծր, ջրում անլուծելի բյուրեղային նյութ, խտությունը՝ 3960 կգ/մ<sup>3</sup>, [[հալման ջերմաստիճան]]ը՝ 2050°C։ Լուծվում է [[թթուներ]]ում և [[ալկալինե]]րամ՝ առաջացնելով ալյումինի աղեր և [[ալյումինատներ]]։
 
Ալյումինի օքսիդը և նրա հիդրատները ամֆոտեր են։ Բնության մեջ ալյումինի օքսիդն հանդիպում է որպես [[կորունդ]], [[սուտակ]] և [[շափյուղա]], որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն ալյումինի օքսիդի հիմնական պարունակողները և ելանյութը [[բոքսիտներ]]ն են։ Արհեստական ալյումինի օքսիդը կոչվում է ալունդ։ Բարձր մաքրության ալյումինի օքսիդ է ստացվում [[Հրազդանի լեոնաքիմիական կոմբինատ]]ում։ Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, [[ադսորբենտներ]]ի, [[կատալիզատոր]]ների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, [[ժամացույց]]ի քար, զարդաքար, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։