«Կոնֆլիկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (18), → (18) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոնֆլիկտ''' (լատ. conflictus — ընդհարում), 1. հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայքարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ։ 2. Գեղարվեստական ստեղծագործության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կողմերի միջև եղած [[հակամարտություն]]ը, [[հակասություն]]ը։ Լինելով զարգացող գործողության հիմքը, կոնֆլիկտ նրա ընթացքին համեմատ անընդհատ փոխակերպվում է, գնալով դեպի [[ կուլմինացիա]] և հանգուցալուծում։ Այսպիսով ստեղծագործության համար ապահովվում է ներքին դիալեկտիկական միասնությունն ու ամբողջականությունը։ Կյանքի հակադիր ուժերի մշտական պայքարը դրսևորվում է բազմազան ձևերով՝ [[սոցիալ-քաղաքական ուժերի անհաշտ հակադրություն]]ից (կոլիզիա) մինչև [[ անձնական շահերի բախ]]ում (ինտրիգ)։ Գեղարվեստն իր տարբեր տեսակներով արտացոլում է կենսական հակադրության բազմապիսի դրսևորումները, դրանք մարմնավորելով կերպարների, նրանց հարաբերությունների, հոգեբանության և տրամադրությունների մեջ։ Կոնֆլիկտի շուրջն են համախմբվում ստեղծագործության կերպարները։ Կոնֆլիկտ առաջ է շարժում գործողությունը՝ հակադիր ուժերի առաջին բախումից մինչև պայքարի լուծումն ու ավարտը։ Սյուժե ունեցող երկում կոնֆլիկտի ամենաբնորոշ ձևը դրական և բացասական կերպարների հակադրությունն է, որն արտահայտում է սոցիալ-քաղաքական ներհակ ուժերի պայքարը (օրինակ, Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի պայքարը [[ «Սասունցի Գավիթ» էպոս]]ում)։ Կոնֆլիկտի այդ ձևը բնորոշ է վիպական և մանավանդ դրամատիկական երկերին, որտեղ սովորաբար պատկերվում են գործողության ու պայքարի մեջ հանդես եկող հերոսներ։ Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի [[ հոգեբան]]ության, հույզերի ու տրամադրությունների մեջ (օրինակ, Համլետը ( [[Շեքսպիրի «Համլետ» ողբերգություն]]ից), բացի արտաքին աշխարհի հետ ունեցած բացահայտ հակադրությունից, ապրում է նաև ներքին, սուր պայքարի,[[ կասկած]]ի և տատանումների լարված հոգեվիճակ) ։ Քնարական ստեղծագործության հիմքում հաճախ դրվում է բանաստեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով (օրինակ, [[Պ. Դուրյան]]ի, [[Վ. Տերյան]]ի բանաստեղծություններում քնարական հերոսի ձգտումների և իրականության հակադրությունից բխող ողբերգական ապրումները)։ Կոնֆլիկտի տեսությունը առաջին անգամ հանգամանորեն մշակել է [[Գ. Հեգել]]ը։ Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրությունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործողության հնարավորություն և անհրաժեշտություն։ [[Մարքսիստ]]ական գեղագիտությունը շեշտում է Կոնֆլիկտի սոցիալ-պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լուծումը տեղի է ունենում պատմական առաջադիմության նշանակությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ այն սկըզբունքորեն թույլ է տալիս գեղարվեստական Կոնֆլիկտի անլուծելիություն՝ առանձին ըստեղծագործությունների շրջանակներում։ [[էնգելս]]ը հատկապես վերապահում է անում, որ «... գրողը պարտավոր չէ պատրաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտների ապագա պատմական լուծումը» (MapKC K. h SHrejibc Փ., Coh., 2 H37j., t. 36, c. 333)։ Գեղարվեստական Կոնֆլիկտի խնդիրը սովետական [[գեղագիտություն|գեղագիտության ]]մեջ մնում է այժմեական։
[[Կատեգորիա: Հասկացություններ]]
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնֆլիկտ» էջից