«Պարիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{այլ|Պարիս (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Bissen,Paris,Glyptoteket.jpg|մինի|Պարիս, հեղինակ՝ Հերման Վիլհեմ Բիսեն]]
'''Պարիս''' ({{lang-grc|Πάρις}}), Հոմերոսի «Իլիական» դյուցազներգության հերոս։ [[Տրոյա]]յի Պրիամոս թագավորի և Հեկաբեի որդին։ Ծնվելուց հետո ծնողները նրան նետել են անտառի թավուտը (Իդա լեռան վրա), որովհետև ըստ պատգամախոսի գուշակության, նա դառնալու էր Տրոյայի կործանման պատճառը։ Սկզբում Պարիսին սնել է արջը, այնուհետև հովիվների խնամքի ներքո հասակ առնելով՝ կարգվել է թագավորական հովիվ։ [[Զևս]]ի ընտրությամբ եղել է [[Հերա]], [[Աթենաս]] և [[Աֆրոդիտե]] դիցուհիների միջև վեճի դատավորը, ոսկե կռվախնձորը տալով Աֆրոդիտեին՝ նրան ճանաչել է ամենագեղեցիկը։ Այնուհետև դիցուհին ամենուր հովանավորել է նրան, օգնել է առևանգել Հեղինեին (Սպարտայի Մենելայոս թագավորի կնոջը), որը և առիթ է ծառայել [[Տրոյական պատերազմ]]ի համար։ Պատերազմի վերջում Պարիսը սպանել է [[Աքիլլես]]ին, իսկ ինքը զոհվել Փիլոկտետեսի թունավոր նետից։ Անտիկ արվեստում Պարիսը պատկերված է որպես գեղեցիկ պատանի՝ փռյուգիական բնորոշ գդակով։ Պարիսի կերպարն արտացոլված է նաև նոր ժամանակների արվեստում ([[Լուկաս Կրանախ Ավագ|Լուկա Կրանախ]], [[Պիտեր Պաուլ Ռուբենս]], [[Անտուան Վատտո]] և այլն)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարիս» էջից