«Կոմունիստ (հանդես)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (13) oգտվելով ԱՎԲ)
No edit summary
«Կոմունիստ» («Koмунист»), տեսական-քաղաքական հանդես։ ԽՄԿԿ Կենտկոմի օրգան։ Լույս էր տեսնում [[1924]] թվականից [[Մոսկվա]]յում, տարեկան 18 համար (սկզբում ՝ միամսյա)։ Զարգացնում և պրոպագանդում էր մարքսիզմ-լենինիզմը, պայքարում կուսակցության գլխավոր գծի կենսագործման, [[ԽՍՀՄ]]-ում կոմունիստական հասարակարգի կառուցման համար, մասնակցում համաշխարհային հեղափոխական պրոցեսի հրատապ պրոբլեմների մշակմանը։ «Կոմունիստը» կոմունիստական կուսակցության, սովետական ժողովրդի խաղաղ աշխատանքի և պատերազմական փորձությունների տարեգրությունն էր։ Անհաշտ պայքար էր մղում հակագիտական, բուրժուական և ռեֆորմիստական գաղափարախոսությունների, օպորտունիզմի և ռևիզիոնիզմի դեմ։ Լուսաբանում էր ԽՄԿԿ տնտեսական քաղաքականությունը, կուսակցության պայքարը արտադրության արդյունավետության բարձրացման գործում։ Լուրջ ավանդ ունի զարգացած սոցիալիստական հասարակության պրոբլեմների մշակման, նրա պատմական տեղի և չափանիշների ճշտման գործում։ Արտացոլում է ԽՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ինտերնացիոնալիզմի և ազգայինի տեսական և քաղաքական դրույթները։ «Կոմունիստ»-ում են տպագրվել Վ. Ի. Լենինի շուրջ 100 չհրապարակված կամ նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստաթղթեր են, ինչպես նաև [[Կարլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի ՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր։ Հանդեսին թղթակցում են ԽՄԿԿ և խորհրդային պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման նշանավոր գործիչներ։ Մինչև 1952 թվականը լույս է տեսել «Բոլշևիկ» անվամբ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974 թվական)։
 
{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:ԽՍՀՄ]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ մամուլ]]
172 016

edits