«Կոմունիստ (հանդես)»–ի խմբագրումների տարբերություն

ավելացվեց Կատեգորիա:ԽՍՀՄ մամուլ ՀոթՔաթ գործիքով
(ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում, վիքիֆիկացում, ոճակակ...)
 
(ավելացվեց Կատեգորիա:ԽՍՀՄ մամուլ ՀոթՔաթ գործիքով)
«Կոմունիստ» («Koмунист»), տեսական-քաղաքական հանդես: ԽՄԿԿ Կենտկոմի օրգան: Լույս էր տեսնում [[1924]] թվականից [[Մոսկվա]]յում, տարեկան 18 համար (սկզբում ՝ միամսյա): Զարգացնում և պրոպագանդում էր մարքսիզմ-լենինիզմը, պայքարում կուսակցության գլխավոր գծի կենսագործման, [[ԽՍՀՄ]]-ում կոմունիստական հասարակարգի կառուցման համար, մասնակցում համաշխարհային հեղափոխական պրոցեսի հրատապ պրոբլեմների մշակմանը: «Կոմունիստը» կոմունիստական կուսակցության, սովետական ժողովրդի խաղաղ աշխատանքի և պատերազմական փորձությունների տարեգրությունն էր: Անհաշտ պայքար էր մղում հակագիտական, բուրժուական և ռեֆորմիստական գաղափարախոսությունների, օպորտունիզմի և ռևիզիոնիզմի դեմ: Լուսաբանում էր ԽՄԿԿ տնտեսական քաղաքականությունը, կուսակցության պայքարը արտադրության արդյունավետության բարձրացման գործում: Լուրջ ավանդ ունի զարգացած սոցիալիստական հասարակության պրոբլեմների մշակման, նրա պատմական տեղի և չափանիշների ճշտման գործում: Արտացոլում է ԽՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ինտերնացիոնալիզմի և ազգայինի տեսական և քաղաքական դրույթները: «Կոմունիստ»-ում են տպագրվել Վ. Ի. Լենինի շուրջ 100 չհրապարակված կամ նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստաթղթեր են, ինչպես նաև [[Կարլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի ՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր: Հանդեսին թղթակցում են ԽՄԿԿ և խորհրդային պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման նշանավոր գործիչներ: Մինչև 1952 թվականը լույս է տեսել «Բոլշևիկ» անվամբ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974 թվական):
{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:ԽՍՀՄ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ մամուլ]]
45 747

edits