Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 23 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։ (30), → (7) oգտվելով ԱՎԲ
[[Պատկեր:Libya 4985 Tadrart Acacus Luca Galuzzi 2007.jpg|մինի|250px|աջից|Սահարա]]
 
'''Սահարան'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}}</ref> ([[արաբերեն]]՝ الصحراء الكبرى, ''աս-սահրա ալ-կուբրա'', «Մեծն անապատը», ({{Audio|ar-Sahara.ogg|صحراء}})) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ [[Անապատ (աշխարհագրություն)|անապատն]] է, [[Անտարկտիկա]]յից հետո։ Նա գտնվում է հյուսիսային [[Աֆրիկա]]յում, [[Կարմիր ծով]]ից մինչև [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] [[օվկիանոս]] և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ:կմ։ Սահարայի տարածքը 8,5 մլն կմ² է։ Սահարան համարյա [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի կամ Չինաստանի չափ է և [[Ավստրալիա]]յից ավելի լայն է։
 
Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ:մեջ։ Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածլված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով:շերտով։ Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ:լեռներ։
 
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։
==Սահարայի կլիմայական պայմաններ ==
 
Սահարան աչքի է ընկնում արևադարձային օդի ծայրահեղ չորությամբ:չորությամբ։ Սահարան աշխարհի ամենաշոգ վայրերից մեկն է:է։ Հուլիսին այստեղ տիրապետող է դառնում +30° իզոթերմը:իզոթերմը։ Այդ նույն ժամանակաշրջանում արևմուտքում անապատի զգալի մասը գտնվում է 35° իզորթերմի տակ:տակ։
Սահարան առանձնանում է նաև անձրևազուրկ եղանակով: եղանակով։ Տեղումները բացառիկ քիչ են, կենտրոնական մասում՝ մոտ 3 մլն քկմ տարածության վրա տարեկան թափվում են 25 մմ ոչ ավելի անձրևներ:անձրևներ։
 
Սահարայի հյուսիսում տեղումները թափվում են գերազանցապես ձմռանը, իսկ հարավում՝ ամռանը:ամռանը։
 
Ձմռանը Սահարայում ստեղծվում է անտիցիկլոնային եղանակ. ցերեկը պահպանվում է 20-25° ջերմություն, սակայն գիշերը, ուժեղ ճառագայթման հետևանքով, օդի ջերմաստիճանն իջնում է մինչև 0°:։
 
Ամռանը Սահարայում ստեղծվում են մթնոլորտային դեպրեսիաներ, որոնք մրրկային ուժեղ քամիների առաջցման պատճառ են դառնում:դառնում։
 
Տեղումների սակավության հետևանքով Սահարայում է դիտվում աշխարհի ամենամեծ գոլորշիացումը:գոլորշիացումը։ Դրան նպաստում են նաև պասսատները, որոնք փչում են հյուսիսից և հյուսիս-արևելքից, բերում են չոր և տաք օդ:օդ։
 
== Սահարայի հողերը և բուսականությունը==
 
Սահարան ծածկված է ցածրորակ հողերով:հողերով։ Այն ունի հումուսից աղքատ, ավազային և խճաքարային անապատ է:է։
 
Չնայած հողերի անբերրիությանը, այստեղ հաշվվում են բուսականության մոտ 500 տեսակներ՝ բուսազուրկ տարածություններ հանդիպում են քարքարոտ տեղերում:տեղերում։ Իսկ որոշ բուսատեսակներ կարողանում են հարմարվել կլիմայական պայմաններին:պայմաններին։ Սահարային բնորոշ են միամյա և հալոֆիտ բույսերը:բույսերը։ Հատկապես անձրևներից հետո հանդես են գալիս էֆեմերները:էֆեմերները։
 
Բուսականությունն համեմատաբար հարուստ է փոքր վագիների և օազիսների շրջանում:շրջանում։ Այստեղ աճում են գլխավորապես չորադիմացկուն ծառեր և թփուտներ:թփուտներ։ Օազիսներում առավելապես տարածված են արմավենիներ, միմոզան և այլն:այլն։
 
== Կենդանական աշխարհը ==
 
Կենդանական աշխարհը չնայած իր աղքատությանը, բազմազան է:է։ Կենդանիներից բնորոշ են վիթը, մուֆլոնը, անտիլոպը:անտիլոպը։ Շատ են կրծողները:կրծողները։
Ծայրամասերում հանդիպում են բորենին, գայլը, չախկալը:չախկալը։ Հարավային սավանաների մոտ՝ ջայլամը:ջայլամը։ Շատ են նաև սողունների տեսակները՝ օձեր, մողեսներ և այլն:այլն։
 
== Արտաքին հղումներ ==
266 264

edits