«Սահակ Բազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Սկզբում ստորագրել է ''Սարգսյան'' (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական ''Բազիկյան'' ազգանունը, որից էլ կազմել է ''Բազյան'' ազգանունը։
 
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Շատախ]]ի [[Ճընուկ]] գյուղում։ 1921-ին ներգաղթել է [[Արևելյան Հայաստան]]։ Յոթնամյա կրթությունը ստացել է [[Վերին Արտաշատ]] գյուղում, ապա ուսումը շարունակել է [[Երևան]]ի բանֆակում, 1932-ին ավարտել է ինդուստրիալ բաժինը։ 1934-ին ընդունվել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրսը`կուրսը՝ հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ Համալսարանն ավարտել է 1936-ին, համալսարանի ասպիրանտուրան`ասպիրանտուրան՝ 1939-ին։
 
Աշխատանքային գործունեությունը սկսել է պատանեկան հասակից։ 1930-34-ին եղել է Երևանի կոմերտմիության քաղկոմի բաժնի վարիչ, [[Հայկինո]]յում` քաղլուսբաժնի վարիչ և կինոմեթոդիստ, Անդրկովկասի հեռակա ֆինանսական ինստիտուտի Երևանի կոնսուլբյուրոյի վարիչ և ժամանակավոր դիրեկտոր։
 
1936-39-ին ուսուցչություն է արել Երևանի մանկավարժական տեխնիկումում։ 1937-41-ին հայ գրականություն է դասախոսել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1945-48-ին` Երևանի բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1947-51-ին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1939-85-ին դասախոսել է [[ԵՊՀ]]-ում։ 1941-44-ին գլխավորել է համալսարանի լեկտորիումը և Երևանի լուսքաղկոմի ագիտբրիգադը։ 1945-51-ին եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1951-57-ին`ին՝ դեկանը, 1950-53-ին`ին՝ համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչի տեղակալ։ 1942-ին «[[Ստեփան Ոսկան]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-ին «[[Խաչատուր Աբովյան|Աբովյանի]] գրական ժառանգությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1969) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
 
Ստեղծագործել սկսել է բանաստեղծությամբ, 1931-ին գրել է «Ետ տուր արցունքներս» [[պոեմ]]ը։ Հետո անցել է գրականագիտությանը։ Մահացել է [[Երևան]]ում։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 91}}</ref>