«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
Նկարելուկների այս տիպը կազմելու հիմքում հայոց լեզվի ընձեռած հնարավորություններն են, տեսանելի և անտես [[կապ]]երն ու [[շաղկապ]]ները, տառանուններն ու [[հոլով]]ական վերջավորությունները, հոգնակերտ ու ժխտական մասնիկները և այլն։ Նկարելուկը կազմող նկարները, տառերը, պատկերները, նշանները կոչվում են '''նկարելուկի բաղադրիչներ։'''
Նկարելուկով կարելի է արտահայտել ցանկացած բառ, միտք, տեքստ։ Բնական է, որ ձեռնտու է ծածկագրել ոչ թե յուրաքանչյուր տառը, այլ միանգամից մի քանի տառ, բառ կամ էլ բառեր։ Իսկ լավագույն տարբերակն այն է, երբ նկարելուկում պատկերված բաղադրիչների թիվը նվազագույնն է, իսկ չպատկերված, բայց կռահվող մասերինը՝ առավելագույնը։
Կռահման շնորհիվ բաղադրիչների թիվը կրճատելու համար օգտագործում են բաղադրիչի դիրքը կամ բաղադրիչների փոխադարձ դիրքերը, [[նախածանց]]ներ, [[նախդիր]]ներ, [[կապ]]եր, [[շաղկապ]]ներ, հոլովական վերջավորություններ և այլն։ Հայերենի [[նախդիր]]ները ('''առ, ընդ, զ, ըստ, ի, ց''') քիչ են, և նրանցով նկարելուկ կազմելը չափազանց դժվար է։ Փոխարենը լայն հնարավորություններ են ընձեռում [[հայերեն]]ի կապերն ու հոլովական վերջավորությունները։ Օրինակ`Օրինակ՝ նկարելուկ 3-ում պատկերված են '''Տ'''-եր, այսինքն՝ '''ՏԵՐ''' բառը։ Սակայն, նկատի առնելով '''Տ'''-երի երկու խմբավորումը, այս նույն նկարելուկը կարելի է կարդալ նաև '''Տ-եր Տ-եր''', այսինքն՝ '''ՏԵՐՏԵՐ'''։ Նկարելուկ 4-ը կարելի է վերծանել երկու ձևով. և´ '''Ց՝ Ց-ում''' ('''ՑՑՈՒՄ'''), և´ '''Ց-ն՝ Ց-ում''' ('''ՑՆՑՈՒՄ''')։ Նկարելուկ 5-ի պատասխանն է`է՝ '''ՍՊԻՏԱԿ''' ('''Ս`Ս՝ Պ-ի տակ''')։
Նկարելուկում հայերենի տառանունների կիրառման օրինակ է նկարելուկ 6-ը։ Հիշելով և կողք կողքի գրելով նշված տառերի անունները`անունները՝ ստանում ենք հետևյալ շարքը. '''ՍԵԴԱՆՈՒՇԱՔԵՆՈՒՇԱՆՈՒՄԵՆ'''։ Ճիշտ տեղերում «կտրատելով» այդ շարքը ստանում ենք նկարելուկի պատասխանը. '''«Սեդան ու Շաքեն ուշանում են»։'''
 
<center>
Տող 40.
==== '''«Գումարած-հանած» նկարելուկներ''' ====
 
Այս անվանումը նկարելուկն ստացել է այն պատճառով, որ այն կազմվում է գումարման և հանման մաթեմատիկական նշանների օգնությամբ՝ նախորդ բաղադրիչի անվանման տառերին ավելացնելով հաջորդի անվանման տառերը, կամ եղած տառերից հանելով հաջորդ բաղադրիչի անվանման տառերը։ Օրինակ`Օրինակ՝ նկարելուկ 7 ('''ԿԹԵԼ = ՁՈՒԿ - ՁՈՒ + ԹԱԿ - ԱԿ + ԵԼԱԿ - ԱԿ = ԵԼ''')։[[Պատկեր:nkareluk-6.jpg|մինի|640px|­­Նկարելուկ 7]]
 
==== '''«Եգիպտական» նկարելուկներ''' ====
 
Սրանք նկարելուկի ամենից քիչ հանդիպող տեսակն են։ Հին եգիպտական մեհենագրերի (հիերոգլիֆների) նման այդ նկարելուկներում տրվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները վերծանման ժամանակ դեն են նետվում, իսկ նրանց փոխարեն լուծողը պետք է ուրիշ ձայնավորներ տեղադրի՝ փորձելով ստանալ մտապահված արտահայտությունը։ Սովորական նկարելուկների համեմատ այս նկարելուկը շատ ավելի պայմանական է, ուստի նրա վերծանման ժամանակ չափազանց մեծանում է ճիշտ կռահման նշանակությունը։ Օրինակ`Օրինակ՝ նկարելուկ 8-ում դուրս ենք գրում նկարելուկում եղած պատկերների անունները՝ '''ՄԵԽ, ԱԼԻՔ, ՈՒԼ, ԱՎԵՐԱԿ, ՈՒՍ, ԱՎԵԼ''' բառերը, որոնց ձայնավորները հեռացնելուց հետո մնում է '''ՄԽԼՔԼՎՐԿՍՎԼ''' տառաշարքը։ Որոշակի դժվարությամբ կարելի է կռահել, որ այդ բաղաձայններով ծածկագրված է '''«ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ»''' առածը։[[Պատկեր:nkareluk-7.jpg|մինի|640px|­­Նկարելուկ 8]]
 
==== '''Նրբանկարելուկներ''' ====
 
Նկարելուկի բարձրակետը կազմում են նրբանկարելուկները։ Դրանց թվին կարելի է դասել այն նկարելուկները, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, լուծման անսպասելիությամբ և յուրօրինակությամբ։ Ահա նման մի քանի օրինակներ։ Նկարելուկ 9-ում պատկերված է '''ՉՈՐՍՈՒ''' բառը։ Նկարելուկ 10-ում պետք է կռահել, որ անվի կենտրոնական շրջանագիծը ՕՂ է պատկերում (պատասխանը՝ '''ՕՂԱԿՈՒՄ''')։ Նույն ձևով նկարելուկ 11-ում '''Ծ''' տառի ներսում պատկերված է '''Օ''' տառը ('''ՕԾՈՒՄ''')։ Նկարելուկ 12-ում թեք (շեղ) գրված '''Բ'''-ն հուշում է '''ՇԵՂԲ''' պատասխանը։ Եզակի է նկարելուկ 13-ը։ Նրա առաջին բաղադրիչը որևէ նշանի նմանեցնելու և որևէ իմաստալի բառ ստանալու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության։ Մինչդեռ պատասխանը հեշտությամբ ստացվում է, երբ գլխի ենք ընկնում, որ նշված բաղադրիչն ընդամենը '''Օ''' տառի ձախ կեսն է՝ '''կես օ։''' Այսինքն՝ նկարելուկի պատասխանն է '''ԿԵՍՕՐ''' բառը։ Համարյա նման սկզբունքով է կազմված նկարելուկ 14-ը։ Հիշելով, որ 50 քառ. մետրը '''ԱՐ'''-ի (այսինքն՝ 100 քառ. մետրի) կեսն է, ստանում ենք նկարելուկի պատասխանը՝ '''ԿԵՍԱՐ'''։ Նկարելուկ 15-ում ընդամենը երկու տառի միջոցով գաղտնագրված է 10-տառանի մի բառ. պատասխանն ստացվում է երկու չպատկերված, բայց պատասխանում կարդացվող բառամասերի շնորհիվ ('''ԹԱՐՍ''' և '''ՏԱԿ''')՝ '''թարս ՈՒ՝ Շ-ի տակ''', այսինքն՝ '''ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ'''։ Մաթեմատիկական աստիճանի գաղափարն է կիրառված նկարելուկ 16-ում, որը վերծանվում է այսպես. '''Հ-ի Ն աստիճան''', այսինքն՝ '''ՀԻՆ ԱՍՏԻՃԱՆ'''։ Հետևյալ երկու նկարելուկներում կիրառված է գույն. նկարելուկ 17-ի պատասխանն է '''ՁԿԱՆ ԱՉՔ''' ('''Ձ''' + կանաչ '''Ք'''), նկարելուկ 18-ինը`ինը՝ '''ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ''' (կարմիր '''Գ'''-ին`ին՝ '''Ի''')։
 
<center>
Տող 92.
<br clear="all"/>
 
* Երբեմն նկարելուկում բառն ստանում են մեկ այլ բառից կամ նրա որոշ տառերից։ Այդ դեպքում պատկերի մոտ դրվում են նրա անվանման այն տառերի համարները, որոնցով կազմվում է ծածկագրված բառը (նկարելուկ 23`23՝ '''ՎԱԳՐ'''-ից ստանում ենք '''ԳՐԱՎ''')։
 
<center>