Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, փոխարինվեց: ` → ՝ (12), → (6) oգտվելով ԱՎԲ
'''Միջանկյալ ուղեղը''' ({{lang-la|diencephalon}}) տեղավորված է [[բրտամարմին|բրտամարմնի]] և թաղի տակ, կողքերից նա ձուլվում է [[ծայրային ուղեղ]]ի կիսագնդերին։
 
Միջանկյալ ուղեղը սովորաբար ստորաբաժանում են մի քանի հատվածների, սակայն ընդհանուր դասակարգում չկա`չկա՝
*[[Տեսաթումբ]] կամ [[Թալամուս]] ({{lang-la|thalamus}})
*[[Վերտեսաթումբ]] կամ [[Էպիթալամուս]] ({{lang-la|epithalamus}})
 
==Միջանկյալ ուղեղի անատոմիան==
[[Առաջային ուղեղ]]ի զարգացման և ֆունկցիաների համապատասխան, միջանկյալ ուղեղում տարբերում են երկու հիմնական մասեր`մասեր՝
#(ֆիլոգենետիկորեն ավելի երիտասարդ)` thalamencephalon, որպես զգացող ուղիների կենտրոն,
#փորային (ֆիլոգենետիկորեն ավելի ծեր)` hypothalamus, որպես բարձրագույն վեգետատիվ կենտրոն։ Diencephalon-ի խոռոչը [[III փորոք]]ն է։
 
'''Տեսաթմբուղեղը''' (thalamencephalon) իր հերթին բաղկացած է երեք մասերից`մասերից՝ [[տեսաթումբ|տեսաթմբից]] (thalamus), վերտեսաթմբային շրջանից (epithalamus) և հետտեսաթմբային շրջանից (metathalamus)։
[[Պատկեր:Центральная нервная система-Central nervous system.jpg|thumb|200px|[[Կենտրոնական Նյարդային Համակարգ]] ([[ԿՆՀ]])<br />
I. [[Պարանոցային նյարդեր]]<br />
===Տեսաթումբ===
'''Տեսաթումբը''' ({{lang-la|thalamus}}) [[գորշ նյութ]]ի մի խոշոր կուտակում է, տեղավորված [[III փորոք]]ի կողքերում, միջանկյալ ուղեղի դրսային պատերի մեջ։ Սա մի ձվաձև մարմին է, որի առաջային ծայրը թմբիկի ձևով (tuberculum anterius) սրացած է, իսկ հետինը լայնացած է և բարձր ձևով հաստացած (pulvinar)։
Տեսաթմբի ֆունկցիոնալ նշանակությունը շատ մեծ է։ Ինչպես ասվեց վերևում, նրա մեջ են անցնում զգացող ուղիները`ուղիները՝
#նրա բարձիկում (pulivinar) վերջանում է [[տեսողական ուղի|տեսողական ուղու]] թելերի մի մասը (տեսողության ենթակեղևային կենտրոն),
#առաջային կորիզում`կորիզում՝ Վիգ-դ’Ազիրի խուրձը, որը դուրս է գալիս պտկաձև մարմիններից,
#մնացած բոլոր զգացող ուղիները, որոնք գալիս են կենտրոնական նյարդային համակարգի ստորադիր մասերից։ Սրանցից lemniscus medialis-ը վերջանում է thalamus-ի կողմնային կորիզի մեջ։ Այսպիսով, տեսաթումբը հանդիսանում է բոլոր տեսակի [[զգայություն]]ների ենթակեղևային կենտրոն։ Այստեղից զգացող ուղիները մասամբ գնում են դեպի ենթակեղևային հանգույցները (որի շնորհիվ տեսաթումբը դառնում է արտաբրգային համակարգի զգացող կենտրոն), մասամբ էլ`էլ՝ անմիջապես դեպի կեղևը (tractus thalamocorticalis)։
===Վերտեսաթումբ===
'''Վերտեսաթումբը''' ({{lang-la|epithalamus}}) տեսաթմբերի ուղեղային զոլերը (striae medullares) ուղղվում են հետ և յուրաքանչյուր կողմում կազմում մի եռանկյուն լայնանք, որը կոչվում է սանձիկների եռանկյունի (trigonum habenulae)։ Վերջինից սկսվում է, այսպես կոչված, սանձիկը (habenula), ոչը հակառակ կողմի այդպիսի սանձիկի հետ միասին միանում է [[կոնաձև մարմին|կոնաձև մարմնին]] (corpus pineale (pinus - եղևնի) s. epiphysis)։ Կոնաձև մարմնից առաջ երկու սանձիկները կապված են սանձիկների կպուկի միջոցով (commisura habenularum)։ Կոնաձև մարմինը ոչ մեծ, գորշ գույնի կենտ գույացություն է, արտաքուստ իրոք նման է եղևնու կոնին, որից և ծագել է նրա անունը։ Իր կառուցվածքով ու ֆունկցիայով [[ներզատիչ գեղձ]] է։
===Հետտեսաթումբ===
'''Հետտեսաթումբ''' ({{lang-la|metathalamus}}) Տեսաթմբից հետ գտնվում են երկու ոչ մեծ բարձրություններ, որոնք կոչվում են միջային և դրսային ծնկաձև մարմիններ (corpus genicalatum laterale et mediale)։
[[Պատկեր:Diencephalon small.gif|right|Միջանկյալ ուղեղ (անիմացիա)]]
===Ենթատեսաթումբ===
'''Ենթատեսաթումբը''' (hypothalamus) բառի լայն իմաստով substantia perforata posterior –ից առաջ, երրորդ փորոքի հատակի տակ տեղավորված գոյացություններն են, ներառյալ նաև regio subthalamica – ն, նեղ իմաստով միայն regio subthalamica – ն։
Սաղմնաբանական զարգացման համապատասխան հիպոթալամիկ շրջանը բաժանում է երկու մասի. առաջին`առաջին՝ տեսողական մաս (pars optica hypothalami), որի մեջ են մտնում գորշ թումբը`թումբը՝ ձագարի և հիպոթեզի հետ միասին, ինչպես նաև տեսողական խաչվածքը ուղու հետ միասին, և հետին`հետին՝ հոտառական մաս, որի մեջ են մտնում պտկաձև մարմինները և ստորտեսաթմբային շրջանը։
#'''Գորշ թումբը''' (tuber cinereum) տեղավորված է պտկաձև մարմինների առջևում։ Սա [[III փորոք]]ի ստորին պատի սնամեջ արտացցված մասն է և կազմված է գորշ նյութի մի բարակ թիթեղից։ Թմբի գագաթը ձգվում ու կազմում է սնամեջ ձագարը (infundibulum), որի կույր ծայրին կպած է [[հիպոֆիզ]]ը (hypophysis). վերջինս տեղավորված է [[թուրքական թամբ]]ի գոգության մեջ։ Գորշ թմբի մեջ գտնվում են գորշ նյութի կորիզները, որոնք բարձրագույն [[վեգետատիվ կենտրոն]]ներն են և ազդում են մասնավորապես,[[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] ու [[ջերմակարգավորում|ջերմակարգավորման]] վրա։
#'''Տեսողական խաչվածքը''' (chiasma opticum) կազմում է մի քառանկյուն երկարավուն թիթեղ, որը գտնվում է գորշ թմբի առջևում և հրում է ներս նրա առաջային պատը։ Թիթեղի առաջային անկյուններին են միանում տեսողական նյարդերը (nn. optici), իսկ հետին անկյունները շարունակվում են որպես տեսողական ուղիներ (tractus opticus), որոնք կիսագրկում են ուղեղի կոթոնները և, ուղղվելով հետ ու վեր, վերջանում են տեսաթմբի հետևում`հետևում՝ metathalamus-ի մեջ։ Խաչվածքի առջևում որպես գորշ թմբի առաջային պատի շարունակություն, բարձրանում է մի գորշ բարակ թիթեղ`թիթեղ՝ lamina terminalis-ը, որն ավելի վեր կազմում է III փորոքի առաջային պատը։
#'''Պտկաձև մարմինները''' (corpora mamilaria) երկու սպիտակ, փոքր , ոչ ճիշտ գնդաձև բարձրություններ են, որոնք սիմետրիկ կերպով տեղավորված են միջին գծի երկու կողմերում, իրար կողքի և հետին ծակոտկեն նյութից առաջ։ Յուրաքանչյուր պտկաձև մարմնի մակերեսային սպիտակ շերտի տակ գտնվում են երկու գորշ կորիզներ։ Ըստ իրենց ֆունկցիայի պտկաձև մարմինները պատկանում են ենթակեղևային հոտառական կենտրոններին։
#'''Ենթատեսաթմբային շրջան''' (regio subthalamica). բառի նեղ իմաստով ուղեղային նյութի մի փոքր մասն է, տեղավորված է տեսաթմբի տակ`տակ՝ նրանից բաժանվելով sulcus enypothalamicus- ով։ Այս ակոսը լավ է երևում ուղեղի միջին գծով տարված սագիտալ կտրվածքի վրա։ Regio subthalamica – ն ուղեղի կոթոնների վերին մասի շարունակությունն է, որը զոմերինգյան գորշ նյութի և կարմիր կորիզի հետ միասին ներհրվում է hypotalamus –ի մեջ։ Զոմերինգյան գորշ նյութից դուրս ընկած միջանկյալ ուղեղին պատկանող մի ձվաձև մարմին (corpus subthalamica(Luysi))։ Լուիզիի մարմինը հանդիսանում է արտաբրգային համակարգի օղակներից մեկը։ Նրան վերագրում են նաև վեգետատիվ ֆունկցիաներ։
==Գրականություն==
 
#Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
#Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
 
[[Կատեգորիա:Գլխուղեղ]]
266 264

edits