«Հակոբ Մեղապարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ →‎Գործունեությունը: clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ֆրիկ]]ի, [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]], [[Մկրտիչ Նաղաշ]]ի ստեղծագործություններից։
 
Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր։ Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր։ Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով։ Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus`Iakobus՝ Հակոբ, Zanni`Zanni՝ Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius`Armenius՝ Հայ։ Յուրաքանչյուր գիրք տպագրվել է մի քանի հարյուր օրինակով։ Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները։
 
Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ [[Աբգար Թոխաթեցի]]ն, [[Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի|Սուլթանշահը]], ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ։