«Կուրսկի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 34.
 
== Առաջին փուլ ==
Օռլովա-կուրսկյան ուղղությամբ(կենտրոնական ռազմաճակատ) գերմանական բանակները հասցրեցին 3 հարված 40 կմ շրջագծով։ Գլխավոր հարվածի ուղղությամբ թշնամին կենտրոնացրել էր 500 տանկ։ Առաջինը հարձակման անցան «վագրները» 10-15 ավտոմեքենաներով։ Նրանց ուղեկցում էին գրոհային հրանոթներ «ֆերդինանտները»։ Նրանից հետո որոշ ժամանակ անց շարժվեցին 50-100 միջին չափերի տանկեր։ Ռազմական կանոնավոր տանկային շարքերին ուղեկցում էր հրետանին։ Օրվա մեջ 4 անգամ գերմանական բանակները փորձում էին ճեղքել խորհրդային պաշտպանությունը, սակայն ստիպված նահանջում էին։ Մարտերը 2 կողմերից էլ ընդունում էր ծանր և դժվար բնույթ։ Հուլիսի 11-ից գերմանացիները, տալով հսկայական կորուստներ և չստանալով հաջողություն, դադարեցրեցին հարձակումները։ Սակայն 6 օր հարձակումների արդյունքում թշնամում հաջողվեց խորանալ Կենտրոնակն ճակատի մեջ 6-12 կմ։ Ունենալով հրաման ուժեղ դիմադրությամբ թուլացնել թշնամու ուժերը և կտրել հարձակումները՝ Կենտրոնական ռազմաճակատը կատարեց դա`դա՝ առանց Ստավկայի ռեսուրսների օգտագործելու։
Բելգորոդ-Կուրսկ ուղղությամբ (Վորոնեժյան ռազմաճակատ) թշնամին հասցրեց հարվածներ Օբոյան և Կորոչու ուղղություններով։ [[1943]] թվականի [[հուլիսի 5]]-ին արդեն «Հարավ» խմբավորման հրամանատար Մանշտեյնը մտցրեց մարտերի մեջ իր ուժերի մեծ մասը(մարտերին մասնակցում էին 700 գերմանական տանկեր)։ Եվ դրանով հանդերձ ահռելի կորուստների գնով թշնամուն հաջողվեց 2 օրվա ընթացքում սկզբում գլխավոր (առավել ամրացված), իսկ հուլիսի 7-ին պաշտպանության 2-րդ գծերը կտրել և խորանալ Օբոյանյան ուղղությամբ 10-18 կմ։ Հուլիսի 9-11-ը թշնամին շարունակում էր հիասթափված փորձեր կատարել Կուրսկ դուրս գալու համար։ Ճեղքվածքի վտանգը չեզոքացնելու համար Ստավկան Վասիլևսկու խորհրդով ուժեղացրեց Վորոնեժյան ռազմաճակատը՝ իր պահեստային ուժերով (սկզբում 2 տանկային կորպուսներով, ապա ընդհանուր զորքերով և տանկային բանակներով)։ Ցամաքային զորքերին մեծ օգնություն էին ցույց տալիս գրոհային ինքնաթիռները։
[[Հուլիսի 10]]-ին մարտերի ամենաթեժ պահին [[Սիցիլիա]] կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծ դեսանտ։ Հիտլերը, իմանալով այդ մասին, հայտարարեց, որ «Ցիտադել» գործողությունը միևնույնն է շարունակվելու է։ Կրիտիկական պահը դարձավ հուլիսի 12-ը. Պրոխորովկա շրջանում տեղի ունեցավ մեծ տանկային մարտեր, որում ըմդհանուր առմամբ մասնակցեցին 1100 տանկեր և ինքնագնաց հրանոթներ։ 2 կողմերն էլ կրեցին ծանր կորուստներ։ Հուլիսի 13-15-ը թշնամին շարունակում էր հարձակվել առանձին ուղղություններով, սակայն [[հուլիսի 17]]-ին Հիտլերը որոշեց դադարեցնել «Ցիտադել» գործողությունը, պատճառաբանելով այն խորհրդայն զորքերի հակահարձակմամբ՝ 2-րդ տանկային բանակի կողմից, պահեստային ուժերի բացակայությամբ, անգլո-ամերիկյան բանակների գործողություններով Սիցիլիայում։ Գերմանական ծրագիրը ջախջախել խորհրդային զորքերին Կուրսկում չհաջողվեց։
 
== Երկրորդ փուլ ==
Կուրսի ճակատամարտի 2-րդ փուլը հակահարձակումը տևեց [[1943]] թվականի [[հուլիսի 12]]-ից [[օգոստոսի 23]]-ը։ Դրա համար համեմատաբար հաջող իրավիճակ ստեղծվեց թշնամու խմբավորման օռլովյան շրջանում։ «Կուտուզով» գործողության ստրատեգիական հարձակումները իրականացվում էին Բրանսկյան(հրամանատար՝ Պապով), Կենտրոնական և Արևմտյան (հրամանատար՝ Սակալովսկի) ռազմաճակատի մի մասի միջոցով (հուլիսի 12-ից օգոստոսի 18-ը)։ Հարձակման նպատակը կայանում էր նրանում, որ մասնատեին թշնամական բանակները և մաս-մաս ջախջախեն այն, որը առաջին հերթին պետք է նպաստեր մեր զորքերի չափազանց կենտրոնացվածությանը, իսկ երկրորդը`երկրորդը՝ ավելորդ շտապողականությունից, որի հետևանքով խորհրդային բանակները ոչ կարևոր ուղղություններում մատերը սկսում էին ոչ լրիվ պատրաստ վիճակում։ Թշնամու շրջափակմանն ուղղված գործողությունը չհաջողվեց։ Գերմանացիները զբաղեցրել էին ճկուն պաշտպանական տակտիկա՝ մինչև մի շրջանը պաշտպանվում էր, մյուսերը զբաղեցնում էին այլ շրջաններ 5-8 կմ հեռավորության վրա։ Թշնամին արդյունավետ օգտագործում էր տանկային բանակների հակահարձակումները, լայնորեն ընդունում էր մանեվրներ ներքին պաշտպանական գծերով։ Ժուկովը իր հուշերում Ստավկային «Կուտուզով» գործողության ընթացքում հիշեցնում է թշնամու բանկի անկարողության մասին։ Ստալինը գտնում էր, որ «մեր խնդիրը քշել գերմանացիներին մեր տարածքից, իսկ շրջապատել նրանց մենք միայն կանենք, երբ նրանք թույլ կլինեն»։ Քաղաքական հաշվարկների համաձայն այստեղ հավանաբար խոսում է անհաջողությունների փորձը, որոնք տեղի էին ունեցել [[1942]] թվականի նոյեմբերից [[1943]] թվականի հունվարը Ստալինգրադում Պաուլյուսի խմբավորման շրջափակման վերացման ժամանակ։ Օգոստոսի 18-ին 3 բանակների զինվորները՝ շրջվելով արևմտյան ուղղությամբ 150 կմ և ջախջախելով թշնամու ահռելի ուժեր՝ չեզոքացրեցին օռլովյան հենակետը։ Արդյունքում իրադրությունը խորհրդա-գերմանական Կենտրոնական ուղղությամբ միանգամից փոխվեց՝ խորհրդային զորքերի համար Բրյանսկյան ուղղությամբ հարձակումը զարգացելու և Արևելյան Բելոռուսիայի տարածք դուրս գալու համար բացվեցին հնարավորություններ։
Մի փոքր այլ կերպ էին զարգանում իրադարձությունները կապված Բելգորոդ-Խարկովյան հարձակողական գործողության հետ («Ռումյանցև»)։ Այստեղ պաշտպանողական գործողությունների արդյունքում Վորոնեժի ռազմաճակտի ուժերը մեծ կորուստներ կրեցին, իսկ հակառակորդը անցավ ամուր ամրացված շրջաններ և պատրաստ էր սկսելու հզոր գրոհ։ Գործողության ընդհանուր նպատակը կայանում էր նրանում, որ ամուր ընդհանուր ռազմաճակատային հարվածով մասնատել թշնմու ուժերը, շրջապատել և ջախջախել «Հարավ» բանակային խմբավորումը։ Գործողությունը իրականացնում էին օգոստոսի 3-23-ը Վարոնեժյան և Ստեպյան բանակների զորքերը միջոցով։ Նրանց գործողությունները կոորդինացնում էր Ժուկովը։ Արդյունքում 3-11-ի շրջանում հակառակորդի Խարկովյան խմբավորումը 3 անգամ շրջապատվեց։ Սակայն գերմանացիները խելացի գործողությունների արդյունքում ներքին խմբավորման ուժերը ավելի քան 10 դիվիզիա (շուրջ 600 տանկ) կենտրոնացրեցին Ախտիրկա և Բոգոդուխովա շրջաններում և հասցրեցին հակահարված։ Ծավալվեցին դաժան մարտեր լայնարձակ Խարկով քաղաքի արևմտյան մասում։ [[Օգոստոսի 20]]-ին խորհրդային հրամանատարությունը, տանելով մեծ օգնություն, անցավ հարձակման և [[օգոստոսի 23]]-ին գիշերային հարձակման արդյունքում [[Խարկով]]ը ազատագրվեց։ Երկու բանակների զինվորները 150 կմ շարժվեցին խորք և ջախջախեցին թշնամու ամուր խմբավորումը՝ ստեղծելով պայմաններ Աջափնյա Ուկրաինայի ազատագրման և Դնեպր դուրս գալու համար։ Կուրսկի ճակատամարտը շարունակվեց 50 օր 400-550 կմ ճակատով։ Երկու կողմերից նրանում մասնակցում էին ահռելի ուժեր՝ շուրջ 300 դիվիզիա (ավելի քան 4 մլն մարդ)։ Արդյունքում ընդհատվեց Գերմանիայի վերջին փորձը իրականացնելու ստրատեգիական մեծ գործողություններ Արևելյան ռազմաճակատում։ Սակայն թշնամին կորցրեց 30 հատուկ դիվիզիաներ, այդ թվում 7 տանկային։ Գերմանական զորքերի ոգին ընկավ, [[Ստալինգրադ]]ի ռևանշը վերցնել չհաջողվեց։ Իսկ դա նշանակում էր, որ պատերազմի լավ ընթացքը [[ԽՍՀՄ]]-ի հետ չկատարվեց։