«Կոնստանտին Ստանիսլավսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (7), → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-18073-0003, Konstantin Sergejewitsch Stanislawski.jpg|մինի|Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի]]
'''Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի''' (իրական անունը`անունը՝ '''Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև''') ([[ռուսերեն]]՝ ''Константин Сергеевич Станиславский'') ([[1863]] թ. [[հունվարի 17]], [[Մոսկվա]] – [[1938]] թ. [[օգոստոսի 7]], [[Մոսկվա]]). [[ռուս]] [[դերասան]], [[ռեժիսոր]], [[թատրոն]]ի ռեֆորմիստ։ [[Ռեալիզմ]]ի ներկայացուցիչ։
 
== Կյանքը և ստեղծագործությունը ==
Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ [[ռուս]]ական [[ընտանիք]]ում։ Ընդունել է Ստանիսլավսկի [[կեղծանուն]]ը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։
Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը`ազգանունը՝ Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թվականից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թվականներին սովորել է [[Մոսկվայի Լազարյան ճեմարան]]ում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն ([[Ալեքսանդր Պուշկին]]ի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ ([[Ֆրիդրիխ Շիլլեր]]ի «Սեր և խարդավանք»), [[Օթելլո]] ([[Վիլյամ Շեքսպիր]]ի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր [[դերասան]]ի փառք։ [[Ռեժիսոր]]ական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ ([[Լև Տոլստոյ]]ի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։
Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է [[Մոսկվա]]յի գեղարվեստական [[թատրոն]]ը, բեմադրել առաջին ներկայացումը`ներկայացումը՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է [[Անտոն Չեխով]]ի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը`բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ`հնարանքներ՝ բացահայտելու մարդու ներաշխարհը։
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Քաղքենիները», «Հատակումը», [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]ի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]]), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի ([[Հենրիկ Իբսեն]]ի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։
Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի ([[Կառլո Գոլդոնի]]ի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը`համակարգը՝ դերասանի [[հոգեբան]]ական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։
1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է [[Նիկոլայ Գոգոլ]]ի «Ռևիզորը», [[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] «Ջերմ սիրտը», [[Պիեռ Բոմարշե|Պիեռ Օգյուստեն Բոմարշեի]] «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թվականին ղեկավարել է [[Մեծ թատրոն]]ի օպերային ստուդիան, 1935 թվականին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։
Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է [[XX դար]]ի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։
Տող 17.
Նրա անունով կոչվել են փողոցներ [[ՌԴ]]-ում, [[Ուկրաինա]]յում, [[Երևան]]ում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ [[Կարագանդա]]յում ([[Ղազախստան]]) տեղադրվել է նրա [[հուշարձան]]ը (2010 թվական)։
== Աֆորիզմներ ==
«Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը` թեթև, իսկ թեթևը`թեթևը՝ հրաշալի»։
 
«Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ՝ արվեստում»։