«Կոնստանդին Զ Վահկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Նախապես Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան, լուսարարապետ։ 1413-ին Կաֆա կատարած ուղևորությունից հետո անդամագրվել է Սսի կաթողիկոսարանի միաբանությանը և եղել է Սսի կաթողիկոսական աթոռի նշանավոր միաբաններից։
 
Կաթողիկոսական գահ բարձրանալով`բարձրանալով՝ Կոստանդին Զ Վահկացին նախևառաջ փորձել է վերականգնել Սսի Հայոց կաթողիկոսության Ամենայն Հայոց տիտղոսի իրավունքները։ Քանզի այդ ժամանակ Հայաստանում և Կիլիկիայում քաղաքական անիշխանություն էր տիրում, Հայոց հայրապետը ջանում էր Սսի Հայոց կաթողիկոսությունը վերստին դարձնել համահայկական կրոնական կենտրոն, վերադարձնել Հայոց եկեղեցու թեմակալ առաջնորների ձեռնադրության և օծման իրավունքը։ Այս ճանապարհով նա փորձում էր Հայոց եկեղեցու ներսում ստեղծել կառավարման միակենտրոն համակարգ, և սա էր պատճառը, որ 1430-ին Կոստանդին Ա Վահկացին Մկրտիչ Նաղաշին ձեռնադրոմ է Ամիդի (Դիարբեքիր) թեմակալ առաջնորդ։
Մահմեդականության աճող վտանգը պատճառ հանդիսացավ, որ կրկին քննարկվի քրիստոնյա եկեղեցիների միության հարցը։ Այս խնդրի կենսագործումն իր ձեռքը վերցրեց Եվգենիոս Դ պապը (1431-1441)։ Քրիստոնեական եկեղեցիների միավորման համար ժողովը հրավիրվել էր 1438-ի հունվարին Ֆերրարա քաղաքում և շարունակվեց Ֆլորենցիայում։ Հայոց պատվիրակությունը Ֆլորենցիա հասավ1439-ի օգոստոսին, երբ արդեն ընդունվել էր միաբանության հռչակագիրը։ Քանի որ հայ պատվիրակությունը չէր մասնակցել հռչակագրի ընդունմանը, ապա Եվգենիոս Դ պապը հայ-հռոմեական եկեղեցիների միավորման համար 1439-ի նոյեմբերի 22-ին ընդունեց հատուկ կոնդակ. «Հրահանգ առ հայս»։ Իրականում հայ-հռոմեական եկեղեցիների միավորում տեղի չունեցավ և «հռչակագիրը» մնաց թղթի վրա։ Մինչև պատվիրակության վերադարձը կաթողիկոսը թունավորմամբ արդեն մահացել էր։