«Կոնստանդին Գ Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Կաթողիոկս է օծվել 1307-ի մարտի 23-ին։ Եղել է լատին եկեղեցուն ձուլվելու կողմնակից։ Կաթողիկոսը Կիլիկիայում սկսել և շարունակել է կաթոլիկություն, որի հետևանքով երկրում պառակտություններ են սկսվել։ 1307-ին Սսի Ս. Սոֆիա եկեղեցում Հեթում Բ թագավորի հետ հրավիրել է ժողով, որն ընդունել է լատինամետ որոշումներ։ Այնուհետև Կոստանդին Գ Կեսարացին նվիրակներ է ուղարկել Սյոնիք, որպեսղի արևելահայ հոգևորականությանն ընդունել տա նշված ժողովի որոշումները։ Սակայն Արևելյան Հայաստանի եկեղեցիներն ու վարդապետները մերժել են նրա առաջարկը։
 
1308-ի հունվարին Կոստանդին Գ Կեսարացին Տարսոն քաղաքում Օշին Հեթումյանին օծել է Հայոց թագավոր։ Վերջինիս հետ միասին կաթողիկոսը շարունակել է տարածել կաթոլիկություն։ 1308-ին Ադանա քաղաքում, առանց կաթողիկոսի մասնակցության, նրա հանդեպ ընդդիմադիր դիրքավորում ունեցող հոգևորականները ժողով են գումարել`գումարել՝ միաձայն մերժելով Սսի ժողովում ընդունված լատինամետ որոշումները։ Թագավորը և կաթողիկոսը դիմել են բռնի միջոցների Ադանայի ժողովը չեղյալ համարելու և Սսի ժողովի որոշումները հաստատելու համար։ Լատինադավանության դեմ ծառացել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, որը 1311-ին խզել է հարաբերությունները Սսի Մայր Աթոռի հետ։ 1317-ի հուլիսի 10-ին Օշին թագավորն ու Կոստանդին Գ Կեսարացին Ադանայում նոր ժողով են գումարել`գումարել՝ 17 եպիսկոպոսների, 7 վարդապետների և մեծաթիվ քահանաների, կրոնավորների մասնակցությամբ։ Թագավորի և կաթողիկոսի ճնշման ներքո ժողովականները ստիպված համաձայնել են Հռոմի եկեղեցու հետ Հայոց եկեղեցու միավորման վերաբերյալ ընդունված որոշմանը, ակնկալելով, որ դրա շնորհիվ կաթոլիկական Եվրոպան զորակից կլինի կիլիկիահայությանը։ Սակայն նրանց հույսերը չեն արդարացել։ 1322-ի դեկտեմբերի 26-ի կոնդակով պապը բոլոր քրիստոնյաներին կոչ է արել աղոթել հայերի հոգիների փրկության համար։
 
Կաթողիկոսական գահին Կոնստանդին Գ Կեսարացուն հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացին։