«Երվանդ Դ Վերջին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Երվանդ Դ Վերջին]] (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), [[Երվանդունիներ]]ի արքայատան վերջին թագավորը [[Մեծ Հայք]]ում մ.թ.ա. IIIդ. վերջին։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա.IIIդ. սկզբից հայակական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է [[Հայաստան]]ի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես [[Այրարարատ]] նահանգում։ [[Արմավիր]]ի մոտից [[Երասխ]]ի հունի հեռացման պատճառով, [[Երասխ գետ|Երսախ]] և [[Ախուրյան]] գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ [[Երվանդաշատ]]ը։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եաբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։
Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Արտաշեսը, օգտվելով Երվանդի դեմ երկրում ծավալված ժողովրդական դժգոհություններից, մ.թ.ա. մոտ 200–ին կռվով տապալել է նրան։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։
[[Category:Հայոց արքաներ]]