«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (126) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (39), → (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 11.
| թանգարան = Սանտա Մարիա դելլե Գրացիե, Միլան
}}
'''Խորհրդավոր ընթրիք''' ուշ XV դարի [[որմնանկար]] է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն նկարել է [[Սանտա Մարիա դելլե Գրացիե]]յի
== Նկարը ==
Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով։ Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան։ Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան։ Ցանկանում էր [[Հուդա]]յին միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս [[առաքյալներ]]ին և [[Քրիստոս]]ին։ Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից։ Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը։
Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել։ Այդ թեմայով նկարել են [[Ջոտտո]]ն, [[Կաստանյո]]ն, [[Գիրլանդայո]]ն։ Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին։ Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց։ Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում։ Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման
Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում։ Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը։ Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին։ Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը։
Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր։ Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ [[Հիսուս Քրիստոս]]ն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի։ Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և [[12 առաքյալներ]]ից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով։ Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը։ Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին։ Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել։ Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր։ Բայց շարժումը շատ-շատ է։ Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով։
Խորը սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից։ Երկար ու նեղ
Ինչպե՞ս կարելի էր ուժեղացնել այդ ընկճվածության տպավորությունը։ Լեոնարդոն ամեն ինչ հաշվել է։ Ծայրի երկու ֆիգուրները բոլորովին ձիգ են,
Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով։ Լույսն ընկնում է ինչ-որ
Նկարը վիթխարի ուժ ունի, և մենք հասկանում ենք, թե ինչու Լեոնարդոն այդքան երկար ու այդպիսի համառությամբ որոնում էր գեղանկարչական բազմաթիվ խնդիրների լուծումը, խնդիրներ, որոնք իրականացվել են այդ նկարում։ Այն բոլորը, ինչ խմորվում էր նրա գիտակցության մեջ, երբ նկարում էր «[[Մոգերի երկրպագությունը|Մոգերի երկրպագությունն]]» ու «[[Աստվածամայրը քարանձավում]]ը», այժմ հասունացել էր, և նա իր մեջ ուժ գտավ ավարտելու այդ նկարը։ Ճիշտէ, նրա համար դա այնքան էլ հեշտ չէր։
«Խորհրդավոր ընթրիքը» ինչ-որ մի շրջափուլ է ավարտում Լեոնարդոյի գիտական որոնումների մեջ, որոնք հարստացրին արվեստագետի նկարչահնարքները։ Գիտական մեթոդներով չզինված նկարիչը երբեք չէր կարողանա այդպես լուծել նկարի կոմպոզիցիոն խնդիրը։ Լեոնարդոյի ստեղծագործության հետ
Լեոնարդոն բոլորովին էլ չի մտածում մանրամասերի լուսանկարչական ճշգրտության մասին։ Քննադատները հաշվել են սեղանի վրայի սպասքի ու բաժակների թիվը և գտել, որ դրանք բոլորին չեն բավարարում։ Դրա փոխարեն խտացված դինամիկայի ու դրամատիզմի տպավորությունը ցնցող է, և դա Լեոնարդոյին հաջողվել է շնորհիվ իր գիտական հետազոտությունների։
«Խորհրդավոր ընթրիքը» ավարտվեց 1498 թվականի փետրվարի սկզբին։
Տող 28.
== Վնասներ և վերանորոգումներ ==
Ճակատագրականորեն անհաջող են եղել ներկերի հետ դա Վինչիի փորձերը։ Նա չցանկացավ որմնանկարը խոնավ ծեփի վրա նկարել, ինչպես բոլոր նկարիչները, այլ որոշեց փորձել յուղանկարչական ներկեր։ Դա ռիսկ էր և դա նկարը կործանեց։ Ինչպես պարզվեց, պատի քարն իր մեջ բորակ էր պարունակում և խոնավություն ստեղծելու հատկություն ուներ, ճիշտ է, նվազագույն քանակությամբ, բայց տարիների ընթացքում խոնավությունը ծեփի միջով դուրս եկավ և սկսեց այլանդակ ճերմակավուն բծերով ծածկել որմնանկարի մակերեսը։
Լեոնարդոն քանի դեռ [[Իտալիա]]յում էր, ըստ երևույթին, չկռահեց, թե ինչպիսի ճակատագիր է սպասում իր մեծագույն ստեղծագործությանը։ [[Միլան]]ում իր երկրորդ անգամ գտնվելու ընթացքում նա սրբագրեց նկարը։ Բայց արդեն XVI դարի կեսրին ժամանակակիցները վկայում են, որ քայքայումն ակտիվանում է։ Արդեն 1517 թվականից սկսած նկարը սկսում է չորանալ և թեփոտել։ Մինչև 1556 թ. Նկարն արդեն այնքան էր փչացել, որ կերպարներն անճանաչելի էին դարձել։ Քայքայումն արագացվեց մի քանի ջրհեղեղներով, որոնց ժամանակ ջուրը բավական երկար կանգնած էր սեղանատանը, ինչպես և վանականների հանցագործ անհոգությամբ այն գանձի նկատմամբ, որն իրենցն էր։ Որպեսզի խոհանոցի հետ հարմար հաղորդակցվեն, նրանք դուռ բացեցին այն պատի վրա, ուր նկարն է։ Դա եռակի վնասեց։
Հիմա, երբ նայում ես նկարին, քեզ խորագույն հուսահատության զգացումն է պատում։ Նկարը եղածի հեռավոր պատկերացումն անգամ չի տալիս։
Պատճեններն ու փորագրությունները, որոնք շատ են, միայն փոքր չափով են որմնանկարի սկզբնական տեսքի վերականգնմանն օգնում և, իհարկե, բոլորովին անզոր են վերականգնելու նրա տպավորությունը։ Վերջին շրջանում տարվող վերականգնման աշխատանքները, լավագույն դեպքում, հնարավորություն կտան հետագա ավերման առաջն առնելու։
== Հետաքրքիր փաստեր ==
Այդ տարիներին Միլանում ապրող նովելիստ, ապագա եպիսկոպոս [[Մատտեո Բանդելլո]]ն, որը ոչ միայն ականատես էր, այլև լավ դիտող, Լեոնարդոյի աշխատանքը բնութագրող մի քանի գծեր է մեզ հասցրել։ Նա ասում է. «Ես շատ անգամ եմ տեսել, որ Լեոնարդոն սովորություն ուներ առավոտյան շատ վաղ բարձրանալ փայտամածի վրա, քանզի «ընթրիքը» հատակից բավականին բարձր է, և արևածագից մինչև մութն ընկնելը վրձինը ձեռքից ցած չէր դնում, ուտելն ու խմելը
Շատ հետաքրքրական, թեև մի քիչ անեկդոտային մանրամասնություններ է հաղորդում [[Վազարի]]ն։ Նա ասում է. «Պատմում են, որ վանքի պրիորը համառորեն Լեոնարդոյից պահանջում էր ավարտել իր ստեղծագործությունը, քանզի նրան տարօրինակ էր թվում, որ Լեոնարդոն, խոհերի մեջ ընկղմված, ժամերով կարող է կանգնել նկարի առջև ու ոչինչ չանել: Ցանկանում էր, որ նա վրձինը ձեռքից ցած չդնի և աշխատի այնպես, ինչպես վանքի այգում են աշխատում: Դրանով չբավարարվելով` նա նույնը սկսեց պնդել դքսի մոտ և այնքան նրա գլուխը տարավ, որ վերջինս ստիպված մարդ ուղարկեց Լեոնարդոյի ետևից և սիրալիրությամբ խնդրեց գործի
Լեոնարդոն, գիտենալով, թե որքան սուր ու բազմակողմանի է դքսի միտքը, ցանկություն հայտնեց (որը երբևէ պրիորի վերաբերմամբ չէր արել) նրա հետ հանգամանորեն զրուցել այդ խնդրի շուրջ։ Նրա հետ երկար խոսեց արվեստի մասին և բացատրեց, որ վսեմ տաղանդները, իրենց մտքով հայնագործելով ու ստեղծելով այն կատարյալ գաղափարները, որոնք հետո արտահայտում ու մարմնավորում են բանականության այդ նվաճումներով ղեկավարվող ձեռքերը, որքան քիչ են աշխատում, այնքան ավելի են մեծ արդյունքների հասնում։
Դրան նա ավելացրեց, որ միայն երկու գլուխ է մնացել նկարելու։ Դրանցից մեկը Քրիստոսի գլուխն է, որի տիպարը նա չի ցանկանում երկրի վրա որոնել, և միաժամանակ իր մտքերն էլ այնքան վեհ չեն, որպեսզի կարողանա իր երևակայությամբ ստեղծել այն գեղեցկության ու երկնային զմայլանքի կերպարը, որը պետք է հատկանշական լինի մարմնավորված աստվածությանը։ Պակասում է նաև Հուդայի գլուխը։ Նա նույնպես իրեն խոհերի մեջ է նետում, քանզի ուժ չունի հղանալու այն ձևը, որը կարողանա արտահայտել նրա գծերը, ով ստացած այդքան շնորհներից հետո իր մեջ բավական դաժանություն գտավ մատնելու իր տիրոջն ու աշխարհի արարչին։ Այդ գլուխը նա դեռ կցանկանար որոնել, բայց վերջիվերջո, եթե ավելի լավ ոչինչ չգտնի, պատրաստ է օգտագործելու այդ պրիորի գլուխը, որն այնքան պնդերես է ու անհամեստ։ Դա շատ զվարճացրեց դքսին, որը Լեոնարդոյին ասաց, թե հազարապատիկ իրավացի է։ Այդպիսով խեղճ պրիորը շփոթված շարունակեց գլուխը ծռած աշխատել այգում և հանգիստ թողեց
Վազարիի հաղորդած Լեոնարդոյի խոսքերը, եթե հորինված էլ են, ապա լավ են հորինված, քանզի դրանք արտահայտում են նկարչի սիրելի մտքերից մի քանիսը։
Ըստ որոշ այլ
Ըստ վերջերս կատարված հետազոտություններից
Նկարը նաև ունի մի քանի
«Խորհրդավոր ընթրիքը» նաև շատ ենթադրությունների տեղիք է տվել։ Շատ գրողներ ու պատմաբաններ են անդրադարձել այս
== Գրականություն ==
|