«Էկոլոգիական խորշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
== Մրցակցային բացառման սկզբունք ==
Մրցակցային բացառման սկզբունքի էությունը, որը հայտնի է նաև որպես '''[[Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե|Գաուզե]]ի սկզբունք''', կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տեսակ ունի իր սեփական էկոլոգիական խորշը։ Ոչ մի երկու տեսակ չեն կարող զբաղեցնել միևնույն էկոլոգիական խորշը։ Գաուզեի սկզբունքի այդպիսի ձևակերպումը ենթարկվեց քննադատության։ Օրինակ, այս սկզբունքի հայտնի հակասություններից մեկը «Պլանկտոնային պարադոքսն» է։ [[Պլանկտոն]]ներին պատկանող կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները, ապրում են շատ սահմանափակ տարածությունում և օգտագործում են նույն ռեսուրսները (գլխավորապես արևային էներգիան և ծովային միներալ միացությունները)։ Մի քանի տեսակների միջև էկոլոգիական խորշի բաժանման խնդրի ժամանակակից մոտեցումը ենթադրում է, որ որոշ դեպքերում երկու տեսակ կարող են կիսել մեկ էկոլոգիական խորշը, իսկ որոշ դեպքերում այդպիսի համատեղումը հանգեցնում է տեսակներից մեկի ոչնչացմանը։
[[Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե|Գաուզեն]] ձևակերպել է մրցակցային բացառման սկզբունքը`սկզբունքը՝ աշխատելով [[Paramecium caudatum]], ''P. aurelia'', ''P. Bursaria'' [[ինֆուզորիա]]ների հետ։ Բոլոր երեք տեսակները լավ աճում էին մոնոկուլտուրայում, հասնելով հեղուկ միջավայրով փորձանոթում պոպուլյացիայի սահանային խտությունների կայուն արժեքներին։ Ինֆուզորիաների համար որպես սնւնդ ծառայում էին [[բակտերիալ]] կամ [[խմորասնկային բջիջներ]], որոնք աճում էին մշտապես ավելացվող վարսակի ալյուրում։ Սակայն երբ նա փաստացի մոդելավորում էր էկոլոգիական խորշը, համատեղ աճեցնելով ''P. caudatum'' և ''P. aurelia'', պարզվեց, որ ''P. aurelia'' դուրս մղեց'' P. caudatum''. Համատեղ աճեցման դեպքում ''Р. caudatum'' և ''Р. bursaria'' գոյատևում են, բայց խտության ավելի ցածր մակարդակում չեն, քան մոնոկուլտուրայում։ Ինչպես պարզվեց նրանք տարածականորեն մեկուսացել էին'' Р.bursaria'' փորձանոթում - փորձանոթի հատակին և սնվել են խմորասնկերով, այն դեպքում, երբ ''Р. caudatum'' վերևում էր և սնվում էր բակտերիաներով։
Այդուհետ մրցակցային բացառման սկզբունքը, ըստ որի «լիարժեք մրցակիցները չեն կարող հավերժ գոյատևել», դարձավ տեսական էկոլոգիայի հիմնական դոգմաներից մեկը։ Այսպիսով, եթե երկու տեսակներ համագոյակցում են, ապա նրանց միջև պետք է լինի որևէ էկոլոգիական տարբերություն, ինչը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը զբաղեցնում է իր հատուկ խորշը։
Մրցակցելով ավելի ուժեղ տեսակի հետ թույլ տեսակը կորցնում է իր կայացած խորշը։ Այսպիսով, մրցակցությունից դուրս գալուն հասնում են միջավայրի նկատմամբ պահանջների տարանջատմամբ, կյանքի ձևի փոփոխմանը կամ, այլ բառերով ասած, հանդիսանում է տեսակների էկոլոգիական խորշերի սահմանազատում։ Այս դեպքում նրանք ձեռք են բերում նույն կենսացենոզում համագոյակցելու ունակություն։ Այսպես, Հարավային Ֆլորիդայի ափամերձ մանգրային ծառուտներում ապրում են ամենատարբեր ձկնկուլեր և հաճախ նույն ծանծաղուտում սնվում են մինչև ինը տարբեր տեսակի ձկներով։ Դրա հետ մեկտեղ, նրանք գործնականորեն չեն խանգարում միմյանց, քանի որ իրենց պահվածքը նրանում, թե ինչպիսի որսի տեղամաս են նրանք նախընտրում և ինչպես են որսում ձուկը, - մշակվել են ունակություններ, որը թույլ է տալիս նրանց զբաղեցնել տարբեր խորշեր նույն ծանծաղուտի սահմանում։
Սակայն, ցանկանալով պարզաբանել, արդյոք գործում է մրցակցային բացառման սկզբունքը որևէ մրցակցային իրավիճակում, մենք կարող ենք բախվել շատ լուրջ մեթոդաբանական խնդրի հետ։ Դիտարկենք, օրինակ, սալամանդրների դեպքը Հեյրսթոնի աշխատությունից։ Այս օրինակում ԱՄՆ-ում`Ապպալաչյանում՝Ապպալաչյան լեռների հարավային մասում բնակվող ցամաքային [[սալամանդրի]] երկու տեսակ են`են՝ ''Plethodon glutinosus'' և ''Plethodon jordani''։ Սովորաբար P. jordani հանդիպում է ավելի մեծ բարձրություններում, քան P. Glutinosus-ը, բայց որոշ շրջաններում դրանց բնակության գոտիները համընկնում են։ Կարևոր պահ է հանդիսանում այն, որ, մյուս տեսակի կոմից անբարենպաստ ազդեցությունը սկզբնապես զգում էին երկու տեսակի առանձնյակներն էլ։ Տեսակներից մեկի ոչնչացումից հետո, մյուսի մոտ նկատվում է քանակության, բեղմնավորության և (կամ) կենսունակության ավելացում։ Դրանից հետևում է, որ ստուգողական հրապարակներում և համատեղ բնակության այլ վայրերում այս տեսակները սովորաբար մրցակցում էին միմյանց հետ, բայց ամեն դեպքում գոյատևում էին։
Երկու տեսակ մրցակցում և համագոյակցում են, համաձայն մրցակցային բացառման սկզբունքի կարելի է ենթադրել, որ դա կատարվում է խորշերի բաժանման արդյունքում։ Դա միանգամայն ճշմարտացի ենթադրություն է, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատվում այդպիսի բաժանում, կամ հաստատված չէ, որ այն հանում է միջտեսակային մրցակցության լարվածությունը, Այն մնում է ոչ ավելին, քան ենթադրություն։ Այսպիսով, երբ մենք դիտարկում ենք երկու տեսակի համագոյակցությունը, հաճախ դժվար է լինում սահմանել, որ նրանց խորշերը բաժանված են, և հնարավոր չէ հակառակն ապացուցել։
Եթե էկոլոգին չի հաջողվում գտնել խորշերի բաժանում, դա կարող է նշանակել, որ նա փնտրել է այն սխալ տեղում կամ սխալ ձևով։
Մրցակցային բացառման սկզբունքը լայն տարածում է ստացել`ստացել՝
* Այդ փաստի բազմաթիվ հաստատումներից
* Որովհետև զգայորեն այն համարվում է ճիշտ և
* Նրա օգտին են վկայում տեսական նախապայմանները
Սակայն միշտ կլինեն այնպիսի դեպքեր, որոնցում այն անհնար է ստուգել։ Բացի այդ, կան դեպքեր երբ Գաուզեի սկզբունքը, ուղղակի չենք կիրառի (Բիգոն, 1989)։ Օրինակ, «Պլանկտոնային պարադոքս»։ Իրականում մրցակցող տեսակների միջև հավասարակշռությունը կարող է հաճախակի խախտվել, և առավելությունը մի տեսակից կանցնի մյուսին, հետևաբար, համագոյակցումը հնարավոր է միջավայրի պայմանների փոփոխման շնորհիվ։ Այդպիսի փաստարկ օգտագործել է Հաթչինսոնը (Hutchinson, 1961) որպեսզի բացատրի «պլանկտոնային պարադոքսը»։ Այդ պարադոքսը կայանում է նրանում, , որ պլանկտոնային օրգանիզմների շատ տեսակներ հաճախ համագոյակցում են պարզ միջավայրում, որտեղ, ըստ երևույթին, քիչ է խորշերի բաժանման հնարավորությունները։ Հաթչինսոնը ենթադրեց, որ միջավայրը, չնայած, որ շատ պարզ է, մշտապես ենթարկվում է տարբեր փոփոխություների, մասնավորապես`մասնավորապես՝ սեզոնային։ Ժամանակի ցանկացած առանձին ժամանակահատվածում միջավայրի պայմանները կարող են նպաստել որոշակի տեսակի դուրսմղմանը, սակայն այդ պայմանները փոխվում են, և մինչև այն պահը, երբ տվյալ տեսակը կդառնա վերջնականապես դուրս մղված, նրանք կարող են տեսակի համար բարենպաստ դառնալ։ Այլ կերպ ասած, մրցակցային հարաբերությունների արդյունքը հավասարակշիռ վիճակում կարող է որոշիչ դեր չխաղալ, եթե միջավայրի պայմանները փոխվում են շատ առաջ, նախքան, հավասարակշռության հասնելը։ ԵՎ քանի որ ցանկացած միջավայր փոփոխական է, մրցակիցների միջև հավասարակշռությունը պետք է միշտ տեղաշարժվի և համագոյակցությունը հաճախ կդիտվի խորշի այնպիսի բաժանման դեպքում, որի դեպքում կայուն պայմաններում տեղի կունենար տեսակներից մեկի հեռացում։
 
== [[Վերնադսկու]] հաստատունության օրենքը ==
Տող 31.
 
== Մարդու էկոլոգիական խորշ ==
Մարդը, որպես կենսաբանական տեսակ, զբաղեցնում է իր սեփական էկոլոգիական խորշը։ Մարդը կարող է բնակվել արևադարձում և մերձարևադարձում, ծովի մակարդակից 3-3,5 կմ բարձրությունում. Իրականում ներկայումս մարդն ապրում է բավականին մեծ տարածությունում։ Մարդը ընդարձակել է ազատ էկոլոգիական խորշը տարբեր հարմարանքների օգտագործման շնորհիվ`շնորհիվ՝ բնակարան, հագուստ, կրակ և այլն։
 
== Գրականություն ==