«Աննա Կալանդաձե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+
Տող 1.
[[Պատկեր:Anna_kalandadze.jpg|thumb|200px|Աննա Կալանդաձե]]
'''Աննա Կալանդաձե''' ([[վրացերեն]]` ''ანა კალანდაძე'', [[1924]], [[դեկտեմբերի 15]] - [[2008]], [[մարտի 11]]), վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ակադեմիկոս, վրաց ժամանակակից պոեզիայի կարկառուն դեմքերից։
 
Աննա Կալանդաձեն ծնվել է 1924-ին, [[Վրաստան]]ի [[Ճոխաթաուրիի շրջան]]ի [[Խիդիսթավի]] գյուղում։ Ավարտել է [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։
 
Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է, թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում` [[հայերեն]]։ Զբաղվել է եռանդուն թարգմանական աշխատանքով։
 
Աշխատել է [[Վրաստանի գիտությունների ակադեմիա]]յի լեզվագիտության ինստիտուտում։
 
Վրաստանի պետական, [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]], [[Գալակտիոն Տաբիձե]]ի և այլ մրցանակների դափնեկիր է։
 
Մահացել է 2008-ին, մարմինն անփոփված է [[Մթածմինդայի պանթեոն]]ում։
 
 
 
== Աղբյուրներ ==
 
 
[[Կատեգորիա:Վրացի բանաստեղծներ]]