'''Գևորգ Զ Չորեքչյան''' ([[1868]] [[դեկտեմբերի 2]] - [[սեպտեմբերի 26]] [[1954]]), Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է [[Նոր Նախիջևան]] քաղաքում։ Ամենայն հայոց կաթողիկոս 1945-ից։ Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին։
Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879–89), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–94)։ 1889-ին ձեռնադրվել է սարկավագ, 1913-ին`ին՝ վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ։ 1915-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916-ից`ից՝ նախագահ։
1916-ի մայիսի 17-ից`ից՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնի Սինոդի անդամ։ 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1922–27-ին`ին՝ Վրաստանի թեմի առաջնորդ, 1927-ից`ից՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 1938-ին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941-ը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ 1941-ի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945-ի հունիսին`հունիսին՝ Ամենայն հայոց կաթողիկոս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև`նաև՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–48-ի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին`կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ`կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»։ Ողջունել է 1947-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։ Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը։ (Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)
== Կենսագրությունը ==
1916 թ. Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ։ Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ։
1917 թ. ձեռնադրվում է`է՝ եպիսկոպոս դառնալով վանական կառավարության նախագահ և Մայր Տաճարի լուսարարապետ։ Միաժամանակ ստանձնում է նաև արևմտահայ գաղթականության ողջ կարիքների ու հոգսերի լուծման հարցերը, որպես Եղբայրական օգնության կոմիտեի նախագահ։
1925 թ. նրան շնորհվում է արքայություն։
|