«Խաչատուր Եսայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
Դրա համար լավ դպրոցներ են եղել նաև պատերազմի տարիներին առաջին ինքնուրույն բեմադրությունները տարբեր թատրոններում, օրինակ ՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]] «[[Բորիս Գոդունով (օպերա)|Բորիս Գոդունովը]]», [[Ուիլյամ Շեքսպիր|Ու. ՇԵքսպիրի]] «[[Անտոնիոս և Կլեոպատրա (ողբերգություն)|Անտոնիոս և Կլեոպատրա]]» դրաման, [[Լեո Դելիբ|Լ. Դելիբի]] «Լակմե» օպերան, Վ. Լիվշիցու «Ծուռթաթ եղբայրները» տիկնիկային թատրոնում, Վ. Վալենտինովի «Կրակի քրմուհին» օպերետտան, ինչպես նաև հայկական և ադրբեջանական պիեսներ («Գևորգ Մարզպետունի», Ս. Վուրգունի «Ֆերդախ և Շիրին», Լ. Գուսեյնովի «Նիզամին» և այլն)։ Ինչպես տեսանք նկարիչը իր առաջին փորձերը արել է թատերական տարբեր ժանրերում և այս բազմազանությունը օգնում էր նրան յուրացնելու թատերական գործը՝ զարգացնելով օրինակներ գտնելու հնարավորությունը, որոնք կհամապատասխանեին ստեղծագործության ոճին և ոգուն։ Այս աշխատանքների թվում կային գործեր, որ արժանացան բարձր մշակույթի ուշադրությանը, օրինակ՝ «[[Գևորգ Մարզպետունի (վեպ)|Գևորգ Մարզպետունի]]», սակայն դրանք դեռևս ինքնուրույն չէին և չէին կրում Եսայանի ինքնատիպության դրոշմը։
 
Եսայանի արվեստում շրջադարձային եղավ Մ. Սարյանի և Ա. Միրզոյանի հետ համագործակցությունը [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Ա. Սպենդիարյանի անվան թատրոնում]] [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Ա. Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» օպերայի ձևավորման ժամանակ (1956)։ Եսայանի ստեղծագործական ուղին ուսումնասիրող Ռ. Հովհաննիսյանը գրում է.{{Քաղվածք|«Ձևավորուների խիստ մոնումենտալ ձևը՝ իրականացված Եսայանի կողմից, լավագույն ձևով համապատասխանում էր օպերայի պատմական ոգուն։ Այն պատմում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, վրաց և ռուս ժողովուրդների հետ բարեկամության մասին»|}}:։
Լավ յուրացնելով բեմական ձևավորման կանոնները՝ Եսայանը մեծածավալ ձևավորումերի սակավ քանակը համադրել է հստակ գծագրված կուլիսների և ֆոնի հետ՝ հասնելով բնորոշ նկարների առավելագույն արտահայտչականության, օրինակ՝ պալատը և հատկապես եկեղեցու դիմացի հարթակը։ Նուրբ գեղագիտական ոճով էր արված օպերայի վարագույրը, որի վրա պատկերված էր սուր և վահան՝ ժողովրդա-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Բնանկարչի նրա տաղանդը իր արտահայտությունն է գտնում օրինակ «Սոնա» բալետի աշխատանքներում, որը վերաբերում է հիսունական թվականների վերջերի նրա աշխատանքներին, ինչպես նաև «Սոս և Վարդիթեր» օպերայում։ Այս վերջին օպերայի էսքիզները կարող են դրվել Եսայանի լավագույն բնանկարիների օրնակների կողքին, որպես համարժեք ստեղծագրծություններ։ Վաթսունական թվականներին Եսայանը սիստեմատիկ աշխատում էր թատրոնում և ստեղծել է մի շարք հիանալի աշխատանքներ։ Բայց առավել ուժեղ և լավ են ստացվել այն գործերը, ուր նա
Տող 36.
«Չիո չիո սան»-ի դեկորներում Եսայանը փորձել է տալ ճապոնական լաքապատ իրերի իմիտացիա։ Օրինակ՝ սև ֆոնի վրա բամբուկից դեղին տնակ է։ Հետին ֆոնի վրա ծովն է նավով։ Էսքիզը շատ լավն է, բայց այնտեղ կան Եսայանին ոչ բնորոշ գծեր։ Վաթսունական թվականների արվեստին բնորոշ նոր շունչը առաջին անգամ Եսայանի մոտ
հայտնաբերվեց [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում]] Կ. Լևի «Լաբիրինթոս» պիեսի
ձևավորման ժամանակ։ Այստեղ ստեղծվում է միաժամանակյա ձևավորում։ Բեմի հայելին բաժանում էր առաջին պլանի տարածությունը չորս մասի։ Այս մասերում կատարվում էին խաղարկային էպիզոդներ։ Իսկ ֆոն էր ծառայում հետևի պլանի մեծ պաննոն, որը տալիս էր ժամանակակից կապիտալիստական քաղաքի տեսք։ Այս լուծումը օրիգինալ էր, բայց չոր։ Հատկապես դա վերաբերում է սխեմատիկ արված էսքիզներին, ուր բացակայում էին Եսայանին բնորոշ լիրիկականությունը և զգացմունքայնությունը։ Ոչ սովորական էր նաև Սպենդիարյանի անվան թատրոնում նրա ձևավորած «[[Էդիպուս արքա|Էդիպ արքան]]»:։ Ժամանակի ստեղծագործական որոնումների ոգով արված Եսայանի գրաֆիկական և ճարտարապետական փորձերը այն արդյունքը չտվեցին, ինչ նրա նախորդ շրջանի աշխատանքները։ Նկարիչն ասես դավաճանել էր ինքն իրեն։ Նա ի ծնե գեղանկարիչ էր և լիրիկ, և այնտեղ, ուր նա հենվում էր իր այս որակների վրա, ստացվում էին բավականին համոզիչ գործեր՝
անգամ եթե դրանք մնում էին արմատացած ավանդույթների շրջանակում։ Նորը որոնելը լավ է, բայց միևնույն ժամանակ պետք էլ չէ հեռանալ ինքդ քեզանից։